Այսօր, կեսօրին, մոտավոր 14:00-ի սահմաններում Ախալքալաքի կենտրոնում, Խաչ Բախչա այգու մոտից, ականատեսների խոսքերով, հատուկ հագուստներով մարդիկ ձերբակալել են Ախալքալաքի բնակիչ 27-ամյա Կ. Կ-ին: ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ ոստիկանությունը քրեական մի գործով օպերատիվ-հետախուզական աշխատանքներ է իրականացրել:
Քրեական գործի և օպերատիվ միջոցառումների մանրամասները ՆԳՆ-ը դեռ չի հրապարակում, նշելով, որ Ներքին գործերի նախարարությունն այս գործի վերաբերյալ, ավելի ուշ հանդես կգա հայտարարությամբ:
Ախալքալաքում Կ.Կ-ի ձերբակալության ժամանակ աղմուկ է բարձրացել, նա դիմադրել է: