Վրաստանի «Եվրատեսիլ 2019»-ի ներկայացուցիչ Օթո Նեմսաձեն առաջին կիսաեզրափակչում չկարողացավ անցնել եզրափակիչ փուլ: Մայիսի 14-ին Թել Ավիվում (Իսրայել) անցկացվեց Եվրոպայի գլխավոր երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Այս փուլին մասնակցում էին 17 երկրների ներկայացուցիչներ, սակայն նրանցից միայն 10-ը ուղեգիր ստացավ դեպի եզրափակիչ:
Հաջողակների թվում էր, Կիպրոսը ներկայացնող վրացուհի Թամթա Գոդուաձեն: Եզրափակիչ անցան նաև՝ Հունաստանը, Բելառուսը, Սերբիան, Էստոնիան, Ավստրալիան, Իսլանդիան, Սան Մարինոն, Չեխիան և Սլովենիան:
Օթո Նեմսաձեն «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում ներկայացրեց «Միշտ քայլիր առաջ» երգը: Քվեարկության արդյունքների հայտարարությունից հետո նա հայտարարել է. «Եթե երաժշտությունն ունի այսպիսի ապագա, ապա Վրաստանը լրիվ այլ մոլորակ է»: