Վերջին ժամանակաշրջանում Ախալքալաքում նկատվում է խմբերով թռչող թիթեռների քանակի աճ: Տեղի բնակչության համար սա ինչ-որ նոր, անսովոր երևույթ է: Դեռևս ոչ ոք չի պատրաստվում բացատրել այս երեւույթը:
Մարդիկ պատմում են միմյանց, թե ինչպես են նրանք տեսել թիթեռների խմբերը, ինչպես, օրինակ, ֆանտաստիկ ժանրի ֆիլմերում` ապոկալիպսիսի մասին:
Ջավախքի ազգային պարկի բնական ռեսուրսների մասնագետներն ասում են, որ հնարավոր չէ հստակ գնահատել այս երեւույթը, մինչդեռ որեւէ հետազոտություն չի իրականացվել: Հնարավոր է դրանք միգրացիոն, չվող են, գուցե և դրանք մեր թիթեռների տեսակներն են: Պարկի աշխատակիցները պարզաբանում են, որ նման երեւույթները պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ:
Պարզվում է, որ թիթեռների մեջ կան այնպիսիք, որոնք միգրացիա են կատարում: Օրինակ, մոնարխ թիթեռների տեսակներից մեկն ամեն տարի օգոստոս-սեպտեմբերին ԱՄՆ-ից եւ Կանադայից թռչում են հարավ՝ դեպի Մեքսիկա: Եվ յուրաքանչյուր գարուն, ապրիլ-հունիս ամիսներին, վերադառնում են կրկին հետ՝ դեպի հյուսիս: Միեւնույն ժամանակ, միլիոնավոր թիթեռներ հաջողությամբ թռչում են ավելի քան չորս հազար կիլոմետր՝ մեկ ուղղությամբ:
Եվրոպական թիթեռներն իրենց չվումների բնույթով բաժանվում են երեք հիմնական խմբի` ըստ իրենց թռիչքների բնույթի: Առաջին խմբի թիթեռները ուղղակի թռչում են հարավից, օրինակ, գծավոր եւ դափնեվարդի (Deilephila nerii) սֆինքսները: Ամռանը դափնեվարդի սֆինքսների հանդիպել են նույնիսկ Կազանում եւ Կարելիայում: Միջին գոտում եւ հյուսիսում այս թիթեռները չեն բազմանում: Նրանց հայրենիքը Կովկասն է, Ղրիմը եւ հարավային երկրները: Սրանք ոչ թե միգրացիոն, այլ պատահական չվող թիթեռներ են:
Երկրորդ խումբն են կազմում՝ ալոճաթիթեռը, Nymphalis antiopa-ն, եղինջաթիթեռը (Nymphalis urticae), կաղամբաթիթեռը (Pieris brassicae) և Papilio machaon-ը: Դրանք բազմանում են Կենտրոնական եւ Հյուսիսային Եվրոպայում, բայց ամեն տարի ամռանը հարավից միգրացիա են կատարում հարավային Nymphalis antiopa-ները, եղինջաթիթեռները, կաղամբաթիթեռները և Papilio machaon-ները, որոնք լրացնում են տեղական թիթեռների կենդանական աշխարհը՝ ֆաունան:
Այս խմբի թիթեռները սովորաբար ձմեռում են Կենտրոնական Եվրոպայում, սակայն մի քանի տարի անց չվում են դեպի հարավ:
Պարբերաբար, գարնանային ու աշնանային միգրացիան կատարում են երրորդ խմբի թիթեռները՝ երնչնակի թիթեռը (Vanessa cardui), «մեռած գլուխ» սֆինքսը (Acherontia atropos, գանգաթիթեռ), ծովակալը, պատատուկը (Agrius convolvuli): Կենտրոնական եւ Հյուսիսային Եվրոպայում նրանք չեն ձմեռում՝ ոչ թրթուրների տեսքով, ոչ ձվերի, ոչ հարսնյակի, ոչ էլ չափահաս կենդանիների տեսքով: Ամեն աշնանը նրանք թռչում են դեպի հարավ: Ոմանք թռչում են միայնակ, մյուսները՝ կամ քիչ թե շատ խոշոր երամներով, որոնց դեպի հարավ շարժմանը զուգընթաց ուղեծրին ընկերակցում են նորանոր մասընկերներ, երբեմն նաեւ այլ տեսակների: Թիթեռների երամներում նկատել են նույնիսկ թռչունների: Թիթեռների միգրացիայի ուղեծրերը ընդհանուր առմամբ համընկնում են թռչունների չուի ուղղությունների հետ: Թիթեռները, ինչպես ցույց են տալիս որոշ դիտարկումներ, խստորեն հետեւում են ընտրված ուղղությանը եւ չեն շեղվում ուղեծրից շատ հեռու: Ճանապարհին եթե հանդիպում են բարձր շենքերի կամ լեռնաշղթաների, նրանք նախընտրում են թռչել դրանց վրայով, այլ ոչ թե շրջանցել, նույնիսկ եթե շրջանցման ուղին ավելի կարճ է: Թիթեռները թռչում են գետնից 1-2 մ բարձրության վրա: Երբեմն նրանք բարձրանում են տներից վեր:
Ջավախքում հանդիպում են` Լամոնա (Brimstone), Շակաոն (Common yellow swallowtail), Կովկասյան դեղին (Balkan clouded yellow), Դեղին ակրոնինա (Greek clouded butterfly) եւ այլն: