Ախալքալաքի Խաս Բախչա կենտրոնական զբոսայգում անցկացվել է նարդու մունիցիպալ առաջնություն։ Հաղթողները ստացել են խրախուսական մրցանակներ և պատվոգրեր։
Ախալքալաքցի նարդու սիրահարների միջև լարված պայքարում բացահայտվել են 3 հաղթողներ.
- Արթուր Մովսեսյանը գրավեց առաջին տեղը
- Արթուր Բարբարյանն արժանացավ պատվավոր երկրորդ հորիզոնականին
- Իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Արթուր Տեփոյանը
Քաղաքապետարանի նախաձեռնությամբ, զբոսայգում հաճախ հավաքվող ու նարդի խաղացողների օրերը հետաքրքիր դարձնելու նպատակով, արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է նարդու առաջնություն։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը և Կրթության, մշակույթի, սպորտի հուշարձանների պահպանության և երիտասարդության հարցերի ծառայության ներկայացուցիչները հաղթողներին հանձնել են պատվոգրեր, մեդալներ և խորհրդանշական նվերներ՝ նարդի։