Ապրիլի 22-ին, Կորխ գյուղի Սուրբ Ստեփանոս կիսաքանդ եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի պատիվ ննջեցյալ նախնիների հիշատակի:

3

Կորխ գյուղում վաղուց էին ուզում, որ իրենց հին եկեղեցում աղոթք կատարվեր: Գյուղացիների խնդրանքով և հրավերով, ննջեցյալների համար հոգեհանգստյան կարգ կատարեց Տեր Մաղաքիա վրդ. Ամիրյանը: Արարողությանը ներկա էին գյուղացիներն իրենց ընտանիքներով, երեխաների հետ միասին:

Korx2

Այսօր Սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է ամբողջապես ոչնչացման եզրին: Եկեղեցին չունի ծածկ, իսկ պատերում առաջացել են խորը ճաքեր: Շենքը թվագրվում է 19-րդ դարի վերջին, այդ մասին վկայում են ավերակների պատերի վրայի գրությունները:

2

Այստեղ կարող եք տեսնել քարերի վրա տառեր, խաչքարեր, ինչպես նաև տարբեր զարդանկարներ ու որմնանկարներ:

8

Եկեղեցի մտնելուն պես, փոխանորդն անմիջապես նշեց, որ «շենքն անհրաժեշտ է վերականգնել»: Ըստ տեղի բնակիչների, տարիներ շարունակ նրանք անհաջողությամբ փորձում են ստանալ եկեղեցու վերականգնման թույլտվությունը, դրա հետ մեկտեղ նշելով, որ պատրաստվում են աշխատանքներ իրականացնել սեփական միջոցներով:

6

Համընդհանուր աղոթքից հետո փոխանորդն օրհնեց տեղացիներին և հույս հայտնեց, որ հավատացյալների մտադրությունները կյանքի կկոչվեն:

5

Ամալյա Բաբայան