Վիրահայոց թեմը նոր առաջնորդ ունի, տեղեկացնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Ներկայացնում ենք Մայր աթոռի հայտարարությունը.
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ազատվել է Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնից և կվերադառնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Տնօրինության համար հիմք է ծառայել Վազգեն Սրբազանի դիմումը:
Մեկ այլ տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնից, նշանակվել է Վիրահայոց թեմում` որպես առաջնորդական տեղապահ», — նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Վիրահայոց թեմի նախկին առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ներկայացրել էր իր կատարած գործունեությունը և հայտարարել պաշտոնից հեռանալու մասին:
Նման նյութեր:
Տյառնընդառաջի տոնը կամ ջավախքյան բարբառով ասած «Խեծաղը», «Տրնդեզը» մեզանում առանձնակի շուքով են նշում, հատկապես նորապսակ ունեցող ընտանիքները: Այս օրը նորապսակները հիմնականում եկեղեցի են գնում և…
13.02.2021 | Էթնոս
Փետրվարի 13-ին՝ Տյառնընդառաջի նախատոնակին, ժամը՝ 17:30-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, հավարտ ժամերգության տեղի կունենա նորապսակների օրհնության կարգ:
12.02.2021 | Հասարակություն, Մշակույթ
Ըստ Վրաց Ուղղափառ եկեղեցու (ՎՈՒԵ) Պատրիարքարանի, վրդ. Թադեոզ Սարալիձեն, ով իր քարոզներում հնչեցրել է այլատյաց, ատելության խոսք, ինչպես նաև տարածել է կորոնավիրուսի մասին դավադրության տեսություններ,…
03.02.2021 | Հասարակություն
Ախալքալաքի հայկական երիտասարդական կենտրոնում նշվել է սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիսի տոնը: Տոնի նախօրեին կենտրոնում նախ աղաբթիթներ են թխել, ապա՝ փաթեթավորել, որն ուղեկցվել է…
30.01.2021 | Հասարակություն
Այսօր՝ հունվարի 30-ին, Սուրբ Սարգիս զորավարի տոնն է: Ջավախքում հազարավոր երիտասարդներ ամեն տարի գիշերը ժամը 12-ին ուխտագնացություն են կատարել դեպի սիրահարների բարեխոս համարվող սրբի անունը…
30.01.2021 | Հասարակություն
Ջավախքում սիրո բարեխոս Սբ. Սարգիս զորավարի տոնին, որն այս տարի նշվում է հունվարի 30-ին, ուխտագնացություն չի կատարվի դեպի Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցի, քանի որ…
28.01.2021 | Հասարակություն
Ճիաթուրայի և Սաչխերեի թեմերի հոգևոր հովիվ, քահանայապետ Թադեոզ Սարալիձեի քարոզը վրդովմունքի ալիք է առաջացրել Վրաստանում:
28.01.2021 | Հասարակություն
Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Ջրօրհնեքը: Տոնի կապակցությամբ տոնական պատարագ է մատուցվում գործող բոլոր եկեղեցիներում:
19.01.2021 | Հասարակություն