Այսօր, ապրիլի 13-ին Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում անցկացվեց միջոցառում-դասախոսություն նվիրված Կոմիտասի 150-ամյակին:
«Կոմիտաս, դու խազերի քերական» խորագիրը կրող միջոցառման հիմնական բանախոսն ԱԵԿ-ի երգարվեստի խմբակի ղեկավար Նազիկ Հակոբյանն էր:

Ներկաները մեկ ժամ շարունակ լսում էին Կոմիտաս ու նրա մասին պատմող, նկարագրող բազմաթիվ հետաքրքրաշարժ դրվագներ:


Կենտրոնի սաների ու հանդիսականի կատարմամբ դահլիճում հնչեց Կոմիտասի երգը:
Առանձին հատվածային կատարումներով և ողջույնի խոսքով հանդես եկան ԱԵԿ-ի հայոց պատմության ղեկավար Վաչագան Ռստակյանը և երաժիշտ-ջութակահար Սեդրակ Չոբանյանը: Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Նարեկ Տիգրանյանը, մանկավարժներ, ծնողներ և այլոք։


Հավելենք, որ Կոմիտասի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ իրականացվում են տարբեր համերգային ծրագրեր, փառատոններ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Նման նյութեր:
Այսօր՝ հունվարի 21-ին, «Ջավախք» հիմնադրամը սկսել է սնունդ բաժանել Ախալքալաք քաղաքի անապահով ընտանիքներին: Յոթ ընտանիք ստացել է սննդի փաթեթ: Այս ծրագիրը շարունակական բնույթ է կրելու:
21.01.2021 | նորություններ
Այսօր՝ հունվարի 21-ին, Ախալքալաքում կորոնավարակի դեպք չի հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 371: Ընդ որում 323-ը՝ Ախալքալաքում, իսկ 142-ը՝…
21.01.2021 | նորություններ
Ախալքալաքի մունիցիպալիտետում կա մեծ քանակությամբ կարտոֆիլ, որը դեռևս չի վաճառվել, գնորդները դեռ քիչ են, չնայած, ըստ կարտոֆիլագործների, նկատվում է շարժ, մունիցիպալիտետում արդեն կարելի է տեսնել…
21.01.2021 | նորություններ
Ինչպես հայտնեցին Վրաստանի ճանապարհների վարչությունից Վրաստանում ներկա դրությամբ փակ ճանապարհներ չկան։
21.01.2021 | նորություններ
Այս շաբաթվա սկզբին՝ հունվարի 18-ին, ամանորյա տոներից հետո ուսումնակրթական գործընթացը վերսկսվեց: Ախալքալաք քաղաքում դպրոցները աշխատում են հեռավար, իսկ շրջանի գյուղերում՝ դպրոցներում, բացառությամբ Վաչիան գյուղի դպրոցի:…
20.01.2021 | նորություններ
Այսօր՝ հունվարի 20-ին, Ախալքալաքում կորոնավարակի դեպք չի հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 353: Ընդ որում 323-ը՝ Ախալքալաքում, իսկ 142-ը՝…
20.01.2021 | նորություններ
Այսօր՝ հունվարի 19-ին, Ախալքալաքում կորոնավարակի մեկ նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 345: Ընդ որում 323-ը՝ Ախալքալաքում,…
19.01.2021 | Հասարակություն
Երեկ ձյան առատ տեղումներից հետո Ախալքալաքի մունիցիպալիտետի ներգյուղական ճանապարհները բաց են, բացի Թախչա գյուղից:
19.01.2021 | նորություններ