Քաղաքից մինչև «Կորխիս Ծղալի» Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհը գտնվում է ավերված վիճակում, թեև ժամանակ առ ժամանակ փոսերը լցվում են ավազով, սակայն դա խնդրի լուծում է մինչև առաջին անձրևը: Երբ է վերանորոգվելու ճանապարհը, դեռ պարզ չէ:
Ախալքալաքից մինչև «Կորխիս Ծղալի» մոտ 7 կմ ճանապարհահատվածը գտնվում է շատ վատ վիճակում: Փոսերը սկսվում են հենց քաղաքից:
Վարորդները դժգոհում են, որ այս ճանապարհով անցնելուց հետո նրանք ստիպված են մեքենան վերանորոգել:
«Ես հաճախ եմ գնում Թբիլիսի, որտեղ կարտոֆիլ եմ վաճառում, ամեն անգամ բեռնված մեքենայով եմ գնում, այդ փոսերը պարզապես մղձավանջ են», – ասում է Սերգեյը:
«Ջավախ-Ավտո-Գզա» ընկերության գլխավոր տնօրեն Նոդար Ինասարիձեն մեր հարցին՝ այս ճանապարհահատվածի վերանորոգման վերաբերյալ, ասաց, որ մենք ժամանակին հիշեցրեցինք նրան այդ խնդրի մասին:
«Ախալքալաք – Կորխիս Ծղալի ճանապարհը գտնվում է վատ վիճակում: Ճանապարհային դեպարտամենտը տենդեր է հայտարարելու է, որից հետո ճանապարհը կապիտալ կվերանորոգվի: Այս պահին մենք չգիտենք, թե երբ կսկսվեն վերանորոգման աշխատանքները: Ավելի ճիշտ, վաղը հանդիպումից հետո կիմանամ», – ասում է նա:
Բրատիսլավ Իգիթխանյան