Sinopharm չինական պատվաստանյութը կարելի է ամրագրել Սամցխե-Ջավախքի 5 քաղաքներում: Ախալցիխեում 28 մարդ ամրագրել է Sinopharm պատվաստանյութի առաջին դեղաչափը` մայիսի 4-ից մայիսի 22-ը, իսկ Բորժոմիում՝ 46:
Sinopharm պատվաստանյութը հնարավոր է ամրագրել Ախալցիխեում, Ախալքալաքում, Ասպինձայում, Ադիգենիում, Բորժոմիում: Սամցխե-Ջավախքի շրջանում միայն Նինոծմինդայում հնարավոր չէ պատվաստվել, այս մունիցիպալիտետի բնակիչները կարող են գրանցվել այլ մունիցիպալիտետներում, կամ Վրաստանի ցանկացած կլինիկայում, որտեղ իրականացվում է պատվաստում:
Ադիգենիում Sinopharm-ով պատվաստում են «Էվեքս» կլինիկայում, որտեղ միայն 1 անձ է ամրագրել: Ասպինձայում պատվաստումները նույնպես կատարվում է «Էվեքս» կլինիկայում, որտեղ պատվաստվելու ցանկությունն է հայտնել 6 մարդ: Ախալքալաքում նույնպես պատվաստումը կատարվում է «Էվեքս» կլինիկայում, բայց այստեղ ցանկացողներ դեռ չկան:
Քաղաքացիների ակտիվությունը Բորժոմիում համեմատաբար բարձր է: Այնտեղ պատվաստումները կիրականացվեն «Ջեո հոսպիթալս»-ում: Այս պահի դրությամբ, իրենց առաջին դեղաչափն ամրագրել են 46-ը:
Sinofharm-ի գրանցումը սկսվել է ապրիլի 27-ին: Այս դեղամիջոցով պատվաստումը կսկսվի մայիսի 4-ին: Ամրագրման կայքում օրերը հասանելի են մեկ կամ երկու օրվա ընդմիջումով: Sinofharm-ը միակ պատվաստանյութն է, որը կարող են ամրագրել 18 տարեկանից բարձր քաղաքացիները: Մյուս երկու պատվաստանյութերը, որոնք այժմ հասանելի են Վրաստանում՝ AsrtaZeneca-ն ու Pfizer-ը, հասանելի են համապատասխանաբար 55 և 65 տարեկան քաղաքացիների, ինչպես նաև բժշկական անձնակազմի համար:
Տվյալները վերցված են booking.moh.gov.ge կայքից ապրիլի 29-ի ժամը 13:00-ին: