Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի նախաձեռնությամբ, քաղաքացիները կկարողանան այսօրվանից մինչև մայիսի 1-ը ներառյալ անվճար հին թղթե անձը հաստատող վկայականները փոխարինել նորով:
Մասնավորապես, այն չափահաս քաղաքացիները, որոնք ներկայումս ունեն թղթե, այսպես կոչված լամինացված հին անձը հաստատող վկայականներ և նրանց անունով մինչ այդ երբեք չի տրվել Վրաստանի քաղաքացու էլեկտրոնային նույնականացման քարտ, ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ կկարողանան օգտվել ակցիայից, փոխարինել հին փաստաթուղթը նորով և ամբողջովին անվճար ստանալ էլեկտրոնային վկայական:
Վրաստանի արդարադատության նախարարության տվյալներով էլեկտրոնային ինքնությունը հաստատող քարտը ժամանակակից և եվրոպական փաստաթուղթ է, որը հնարավոր չէ կեղծել:
Քաղաքացիները նաև կկարողանան անվճար ստանալ Վրաստանի քաղաքացու կենսաչափական անձնագիր:
Հետաքրքրված անձինք կարող են դիմել Արդարադատության տներին, Պետական ծառայությունների զարգացման գործակալության տարածքային ծառայություններին կամ Հանրային կենտրոններին: Ակցիայի շրջանակներում քաղաքացիներն ազատվում են փաստաթղթի և լուսանկարների արժեքի վճարումից:
Արդարադատության նախարարության տվյալներով, այսօրվա դրությամբ, գործող, անժամկետ, թղթե (այսպես կոչված լամինացված) ինքնությունը հաստատող վկայական ունի շուրջ 400 հազար քաղաքացի: