Այս գիշեր Ախալքալաքում երիտասարդները ծառավ՝ աղի բլիթից, հոգնած՝ երկար և ցուրտ ուխտագնացության ճանապարհից դեպի Դիլիսկա, բայց սրտի թրթիռով փակում են աչքերը՝ սիրո հովանավոր – Սուրբ Սարգիսի տոնն է:

8
Յուրաքանչյուր երիտասարդ սպասում է այս գիշերվա երազին: Քնից առաջ լարվում է, որպեսզի երազում տեսածը մտապահի:
Նույնիսկ նրանք, ովքեր չեն հետևում երազում միակին տեսնելու «բաղադրատոմսին», այսինքն՝ պաս պահել, աղի ուտել և այլն, քնում են ակնկալիքներով:
Ռիտան չհավատացողներից էր:
«Ես երազների իրականացմանը երբեք չեմ հավատացել և ջահել ժամանակ երբեք աղի բլիթ կամ նման բաներ չեմ կերել, բայց իմ պսակվելու տարին Սուրբ Սարգսի տոնին երազ տեսա, որ անտառամերձ տուն էի գնացել և մի ծերունի ինձ ջուր տվեց։ Երազիս նշանակություն չէի տալիս, բայց հենց հարսանիքի օրը անակնկալի եկա, որովհետև ամուսնուս տունը նույն այն տունն էր, որ երազիս տեսել էի», – ասաց 50 ամյա Ռիտան:
7
Էթերա տատիկը մինչև հիմա փայլող հայացքով է պատմում «սուրբսարգսվա» երազը:
«Ես իմ ամուսնուն տեսել եմ երազիս մեջ, նա ձիով եկավ մեր դուռ և անունս գոռաց, դուռը բացեցի տեսա սև խոտի դեզ՝ կողքին էլ նա էր ձիով», – ասաց 85 տարեկան Էթերա տատիկը:
Հայ ժողովուրդը Սուրբ Սարգիս զորավարի տոնը, բացի եկեղեցական ծեսերից նշում է նաև ժողովրդական սովորույթներով։
4
Այդ օրվա ժողովրդական սովորույթներից է՝ փոխինդով լի սկուտեղը դնել տան մուտքի մոտ և սպասել Սուրբ Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին։ Ըստ ավանդույթի` Սուրբ Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխնդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա նրա երազանքը։ Ժողովրդական սովորույթներից է նաև Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդների աղի բլիթ ուտելը, որի հետ կապում են իրենց հարսնացուի կամ փեսացուի երազհայտնությունը:
12
Ախալքալաքում Սուրբ Սարգսի տոնին ուխտագնացություն է լինում դեպի Դիլիսկայի Ս.Սագիս եկեղեցի, որտեղ ևս երիտասարդներին բաժանվում է օրհնած աղի բլիթներ:
14
Երիտասարդ տղաների համար հաջողություն է համարվում եթե նրանք փոխանակում են մոմերը աղջկա հետ: Շատ երիտասարդներ սուրբ Սարգիս եկեղեցու մեջ մոտենում են սիրունատես աղջկա ու ասում. «Քույրիկ ջան, մոմերս փոխենք»: Փոխանակված մոմերը դնում են բարձի տակ, որպեսզի նպատակները կատարվեն, երազ տեսնեն, որը իրականանա :
13
Ջուլիետա Տոնականյան