Հայաստանում, Ենոքավան գյուղում տեղի է ունեցել Վրաստանի և հայաստանի վարչապետների, Մամուկա Բախտաձեի և Նիկոլ Փաշինյանի ոչ ֆորմալ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Պրեսռելիզի համաձայն, խոսքը վերաբերել է հարցերին, որոնք ներկայացնում են հայ-վրացական հարաբերությունների երկկողմ հետաքրքրությունների առարկա:

«Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն ընդգծել են հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը բոլոր ոլորտներում և համոզմունք հայտնել, որ հետագա ակտիվ փոխգործակցութունը կնպաստի երկու բարեկամական հարաբերությունների զարգացմանը»,-նշված է պրեսռելիզում:

Հայաստանի և Վրաստանի վարչապետները նշեցին, որ կարևոր են ոչ միայն պաշտոնական հանդիպումներն, այլ նաև ոչ պաշտոնական հանդիպումները:

Հարկ է նշել, որ նման ոչ ֆորմալ հանդիպում վարչապետների միջև տեղի էր ունեցել հունվարի 15-ին՝ Բոլնիսում: