Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր հայտարարություն է տարածել օգոստոսյան պատերազմի հերթական տարելիցի կապակցությամբ:
«Օգոստոսյան պատերազմից անցել է 13 տարի: Սա Վրաստանի նորագույն պատմության ամենածանր օրերից մեկն է: Այս պատերազմը խլեց մեր բազմաթիվ քաղաքացիների կյանքը:
Ես ուզում եմ հարգել զոհերի հիշատակը և մեր հերոս զինվորների անմահ անունները: Նրանց սխրանքը քաջության ու անսասանության, հայրենիքին նվիրվածության անմահ օրինակ է:
Այսօր մեր երկրի տարածքների 20 տոկոսը կրկին օկուպացված է: Մենք ընտրել ենք հակամարտության լուծման խաղաղ և պրագմատիկ ուղին, որը մեր ողջամիտ քաղաքականությամբ և միջազգային աջակցությամբ, վստահ եմ, անպայման արդյունք կտա», – գրել է Իրակլի Ղարիբաշվիլին ֆեյսբուքյան իր էջում: