Այսօր, մարտի 13-ին Ռուսաստանում Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ, մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների շրջանում Արտյուշ Գոմցյանը հաղթանակ է տարել քառորդ եզրափակչում և հայտնվել է կիսաեզրափակչում: Մարտի 11-ին նա հաղթանակ էր գրանցել նաև Վենգրիայի մարզիկի նկատմամբ:
Ախալքալաքցի մարզիկ Արտյուշ Գոմցյանը 4 ժամ առաջ հաղթանակ է գրանցել Վրադիկավկազում:
Վրաստանի բռնցքամարտի հավաքականը մինչև 22 տարեկանների շրջանում, որը հիմա պայքարում է Եվրոպայի առաջնության լավագույնի կոչման համար, բաղկացած է 8 մարզիկից, այդ թվում՝ մեկ աղջիկ:
Մարտի 9-ից Վրաստանի բռնցքամարտիկները մենամարտում են, արդյունքում 4-ը հայտնվել են կիսաեզրափակչում, իսկ մյուսները պարտվել են տարբեր օրերի:
Արտյուշ Գոմցյանը, Նոդար Դարբաիձեն, Նիկոլոզ Բեկաձեն և Անա Խունչուան դեռ կպայքարեն չեմպիոնի կոչման համար:
2018 թվականի նոյեմբերին Արտյուշ Գոմցյանը Եվրամիության առաջնությունում դարձել էր բրոնզե մեդալակիր: