Հուլիսի 1-ին, Քութայիսի քաղաքում կայացել է WKF կարատեի 28-րդ բաց մրցաշարը, որին մասնակցել են մոտ 300 մարզիկ երկրի տարբեր մունիցիպալիտետներից: Ախալքալաքից մրցաշարին մասնակցել են 15 մարզիկներ, որոնցից 13-ը վերադարձել են մեդալներով։
Մարզիչ Սարգիս Մարգարյանը մեծ ուրախությամբ է նշում, որ այս անգամ հաղթանակը շատ մեծ էր։
«Մենք մասնակցել ենք 15 հոգով և վերադարձել 13 մեդալով: Շատ ուրախ եմ և հպարտ, դեռ այսպիսի մրցույթ չէր եղել», – ասում է մարզիչը:
Ձեզ ենք ներկայացնում այն մարզիկների անունները, ովքեր մեդալ և պատվավոր հորիզոնակններ են գրավել Քութայիսիում։
Առաջին հորիզոնական՝
Ալմասյան Գրիգոր՝ 6-7 տարեկանների խումբ, +24 կգ քաշային կարգ, Օրջա գյուղ,
Նիկողոսյան Անահիտ՝ 10-11 տարեկանների խումբ, -30 կգ քաշային կարգ, Տրկնա գյուղ,
Շախբազյան Վարդ՝ 10-11 տարեկանների խումբ, +45 կգ քաշային կարգ, Բալխո գյուղ։
Երկրորդ հորիզոնական՝
Մարգարյան Հենրի՝ 8-9 տարեկանների խումբ, -32 կգ քաշային կարգ, Մաջադիա գյուղ։
Երրորդ հորիզոնական՝
Դավթյան Ալիկ՝ 10-11 տարեկանների խումբ, -35 կգ քաշային կարգ, Բալխո գյուղ,
Պետրոսյան Նարեկ՝ 10-11 տարեկանների խումբ, -35 կգ քաշային կարգ, Գոման գյուղ,
Եղոյան Շահեն՝ 12-13 տարեկանների խումբ, -40 կգ քաշային կարգ, Բուղաշեն գյուղ,
Աղասարյան Սամվել՝ 12-13 տարեկանների խումբ, -40 կգ քաշային կարգ, Տրկնա գյուղ,
Ափոզյան Վահան՝ 12-13 տարեկանների խումբ, -40 կգ քաշային կարգ, Բուղաշեն գյուղ,
Խանախյան Մանե՝ 12-13 տտարեկանների խումբ, -42 կգ քաշային կարգ, Զակ գյուղ,
Մկրտչյան Արշավիր՝ 14-15 տարեկանների խումբ, -52 կգ քաշային կարգ, Բալխո գյուղ,
Ալեքսանյան Սերգեյ՝ 14-15 տարեկանների խումբ, -52 կգ քաշային կարգ, Գոման գյուղ,
Գալստյան Արարատ՝ 16-17 տարեկանների խումբ, -55 կգ քաշային կարգ, Տրկնա գյուղ։
Հարկ է նշել, որ մեր մարզիկները ներկայացնում են Ախալքալաքի սպորտ դպրոցը։