Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Հայաստան։ Այս մասին հայտնում են Հայաստանի նախագահի աշխատակազմից։
ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած տեղեկատվության համաձայն Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստան է մեկնում նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով։ Սա կլինի Զուրաբիշվիլիի առաջին պաշտոնական այցը Հայաստան, նախագահի պաշտոնում:
Տարվա սկզբից Վրաստանի նախագահը պաշտոանկան այցով արդեն եղել է Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Աֆղանստանում, Ադրբեջանում և Լիտվայում:
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 17-ին:
Առավել ինտենսիվ համագործակցություն է զարգանում երկու երկրների միջև առևտրի ոլորտում: Հայաստանը մտնում է Վրաստանի առևտրային գործընկերների տասնյակի մեջ: Երկրների միջև հաստատվել է ազատ առևտրի ռեժիմ: