Թբիլիսիում տեղի է ունենում ոչ կառավարական կազմակերպությունների համաժողովը՝ «Ժողովրդին ավելի մոտ – ավելի ուժեղ քաղաքացիական հասարակություն» թեմայով:

Համաժողովն անցկացվում է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Վրաստանի քաղաքացիական պլատֆորմի, «Քաղաքացիական հասարակության զարգացման նախաձեռնության» և Վրաստանի կառավարության կողմից:

Համաժողովին ելույթ է ունեցել նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի վրացական ազգային պլատֆորմի նախագահ Նաթիա Կուպրաշվիլին նշել է, որ արդեն երրորդ տարին է այս համաժողովն անցկացվում է, բայց այս տարի այն առանձնահատուկ է նրանով, որ ուղղված է դեպի տարածաշրջանային ոչ կառավարական կազմակերպությունները: Նա նշել է, որ Վրաստանում կա անհրաժեշտություն՝ ավելի մոտ լինել ժողովրդին:

Նաթիա Կուպրաշվիլին իր ելույթում ասել է, որ տարածաշրջանի և կենտրոնի միջև կա անհավասարություն, և դիմելով վարչապետին, նշել է, որ կառավարությունը պետք է աշխատի հավասարության ուղղությամբ:

Կոնֆերանսի նպատակն է աջակցել ոչ կառավարական կազմակերպություններին՝ ավելի ուժեղ դառնալու համար: Հանդիպմանը քննարկվում են մի շարք հարցեր:

Համաժողովը կշարունակվի մինչև երեկո: