Հասարակություն 1 Նոյեմբերի, 2018 • Քանի՞ նորածին է օգտվել քաղաքապետարանի նպաստից

2018 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը 475 նորածին միանվագ նպաստ է ստացել Ախալքալաքի քաղաքապետարանից: Նպաստից օգտվող նորածինների քանակն այս տարի նվազել է:

Ներքոնշյալ ինֆոգրաֆիկայի նշիչի վրա սեղմելով կարող եք ծանոթանալ, վերջին 6 տարիների վիճակագրությանը, թե քանի՞ նորածին է օգտվել Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից հատկացվող նպաստից: Վիճակագրությունից պարզ է դառնում, որ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է՝ 2016 թվականին, շուրջ 747 նորածին, իսկ ամենացածրը՝ 475 նորածին, 2018 թվականին:

2013 թվականից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Ախալքալաքի քաղաքապետարանը 861 600 լարի է հատկացրել շուրջ 3 697 նորածին երեխայի համար:

Աղունիկ Այվազյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝