Փետրվարի վերջից Ախալքալաքի լողավազանը գործում է մասամբ, որի պատճառը մեծահասակների համար նախատեսված լողավազանից ջրի արտահոսքն է:
Փետրվարի վերջում մեծ լողավազանի ջրի մակարդակը սկսեց իջնել, չէր հաջողվում գտնել արտահոսքը: Ըստ լողավազանի տնօրեն Աշոտ Խանոյանի, Թբիլիսիից հրավիրված մասնագետները օգնել են լուծել խնդիրը:
«Ոչ մի խնդիր չկա, լողավազանը հասանելի կլինի ապրիլից: Թբիլիսիից մասնագետներ են եկել, նրանք գտել և վերացրել են խնդիրը: Այս պահին լողավազանը լցվում է ջրով: Ապրիլի 1-ից այնտեղ հնարավոր կլինի լողալ: Բնականաբար, այն որ շահագործման ժամանակ առաջանում են խնդիրներ, դա նորմալ է, քանի որ ոչինչ չի կարող հավերժական լինել, սա տեխնիկա է, որը աշխատում, փչանում և վերանորոգվում է», – ասում է Աշոտ Խանոյանը:
Ախալքալաքի լողավազանը փակվել էր 2018 թվականի օգոստոսի 1-ին: Փակման նախնական պատճառը մաքրման աշխատանքներն էին, որոնք փոխարինվեցին կոյուղու խնդիրներով: Համակարգը չէր աշխատում և ջուրը կուտակվում էր նկուղում: Անսարքությունների վերացման աշխատանքները բազմիցս հետաձգվում էին: Այն ժամանակ լողավազանի բացումը հետաձգվեց մի քանի անգամ: Անցյալ տարի լողավազանը սկսեց գործել դեկտեմբերի վերջից՝ մաքրման համար փակումից 5 ամիս անց: Գրեթե երկու ամիս անց նոր խնդիրներ առաջացան և լողավազանը մասամբ փակվեց: Երեխաների լողավազանն գործում է սովորական ռեժիմով: