JNEWS-ը փորձեց Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչներից հետաքրքրվել՝ արդյո՞ք նրանք հետևում են երկրում առկա նախընտրական իրավիճակին և որտեղից են տեղեկատվություն ստանում: Որպեսզի պարզենք, թե որքանով է պետական լեզվի իմացության պակասը խոչընդոտում բնակչության իրազեկմանը, մենք հարցազրույց վերցրեցինք մունիցիպալիտետի հայկական և վրացական գյուղերի բնակիչներից:

Թե հայաբնակ, թե վրացաբնակ գյուղերում իրազեկվածությունը, նախորդ ընտրությունների համեմատ, ավելի բարձր էր:

Ըստ Ափնիա և Գոգաշեն գյուղերի բնակիչների, իրենք տեղյակ են, որ հոկտեմբերի 31-ին տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները, և իրենք գիտեն, թե ով և որ կուսակցությունն է ներկայացնում: Վերոհիշյալ գյուղերում իրազեկվում են հիմնականում վրացական հեռուստաալիքներից:

Ափնիացի Ռեզո Մելիքիձեի խոսքով՝ ինքը տեղեկատվություն է ստանում վրացական հեռուստաալիքներից, մասնավորապես՝ դիտում է Առաջին ալիքը:

Ըստ Գոգաշեն գյուղի բնակիչների, իրենք նույնպես բացարձակ տեղեկացված են առաջիկա ընտրությունների մասին, այստեղ իրենք տեղեկություններ են ստանում հիմնականում վրացական հեռուստաալիքներից, բայց կան այնպիսիք էլ, ովքեր երկրում կատարվող իրադարձությունների և այլնի մասին տեղեկատվություն են ստանում լրատվական կայքերից:

«Ես հաճախ եմ տեղեկատվություն ստանում տարբեր կայքերից, քանի որ հաճախ եմ օգտվում ինտերնետից», – ասում է Գոգաշեն գյուղի բնակիչ Գիորգին: Նրա խոսքով, ինքը տեղեկացված է թեկնածուների և կուսակցությունների մասին, բայց դեռ չի որոշել, թե ում է ընտրելու

Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղը նույնպես տեղեկացված է առաջիկա ընտրությունների մասին: Ըստ գյուղացիների, իրենք հիմնականում տեղեկատվություն են ստանում JNEWS լրատվական կենտրոնից:

Սուլդա գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Զարզանդ Կուջոյանի խոսքով, իհարկե, գյուղում արդեն թեկնածուները եղել են, որոնցից էլ գյուղացիներն իմացել են նրանց ծրագրերի մասին: Այնուամենայնիվ, տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը ստանում են JNEWS-ի կայքից:

Վերոհիշյալ բոլոր գյուղերում բնակիչները, ընդհանուր առմամբ, պատասխանելով այն հարցին, թե մասնակցելու են արդյո՞ք ընտրություններին, հիմնականում պատասխանում են. «Իհարկե, դա մեր քաղաքացիական պարտքն է»: Այնուամենայնիվ, բնակիչները դեռ չեն որոշել, թե ում են ընտրելու:

Ըստ Սուլդա գյուղի բնակիչների՝ գլխավորը ճիշտ ընտրություն կատարելն է:

Բրատիսլավ Իգիթխանյան