Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր 64 գյուղերն արդեն որոշել են առաջնահերթությունները, որոնք պիտի կատարվեն «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում: Այժմ ընթանում է առաջնահերթությունների գնահատման գործընթացը:
Հանդիպումների ընթացքում, գյուղացիների կողմից առաջնային աշխատանքներն ընտրվել են քվեարկության ճանապարհով:
Առաջնահերթ աշխատանքների ծախսերը որոշելու նպատակով քաղաքապետարանում ստեղծվել է երեք աշխատանքային խումբ:
«Մենք ուզում ենք պարզել, թե գյուղերում առաջնահերթ աշխատանքների միջեւ ինչպես են գումարները բաշխվում, որպեսզի աշխատանքների նախագծման ժամանակ մենք նշենք այդ գումարները: Աշխատողները համացանցում կնայեն տվյալ աշխատանքի համար որքան գումար է անհրաժեշտ կամ ինչ արժե շինանյութը: Մենք ուզում ենք, որ աշխատանքները Սակրեբուլո հաստատման ներկայացման հետ գումարներն էլ նշվեն », – ասում է Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության եւ շինարարության վարչության պետ Ալբերտ Նահատակյանը:
Մունիցիպալիտետի գյուղերի մեծ մասն ընտրել է խմելու ջրի համակարգի վերականգնման առաջնահերթությունը: Այս հարցը որպես առաջնահերթություն նշել է 18 գյուղ: Ոռոգման համակարգի վերականգումը եւ կամուրջների վերանորոգումը ընտրել է 16 գյուղ: Միջգյուղական և դեպի գյուղ տանող ճանապարհների վերականգնումն առաջնային է 15 գյուղի համար: Գյուղերի լուսավորումը ընտրվել է 13 գյուղի կողմից, մշակութային հաստատությունների վերականգնումը կամ դրանց համար գույք ձեռք բերելը առաջնային է 12 գյուղի համար: 4 գյուղի համար կարևոր է խաղահրապարակի կառուցումը, 3 գյուղ կամենում է ձեռք բերել բուժկետի համար գույք, 8 գյուղ կամենում է ցանկապատել գերեզմանոցը, և 10 գյուղ ցանկություն է հայտնել կառուցել մարզահրապարակ:
Ծախսերը բաշխելուց հետո, քաղաքապետարանը հաստատման համար նախագիծը կուղարկի Սակրեբուլո, հետո կհայտարարի նախագծային հաշվարկի տենդեր, իսկ հետո էլ աշխատանքների իրականացման տենդեր:
Երկու տարվա ընդմիջումից հետո, այս տարի կրկին վերականգնվեց «Օգնություն գյուղին» ծրագիրը: Ախալքալաքի մունիցիպալիտետը 64 գյուղի համար կստանա 461,000 լարի: Այս տարի գյուղերի համար ՕԳ ծրագրի ամենափոքր գումարը կազմում է 10 000 լարի, իսկ ամենամեծ գումարը՝ 20 000 լարի: Բացի այդ, կախված գյուղի բնակչությունից գյուղերը կստանան 12,000 լարի կամ 16,000 լարի:
Շուշան Շիրինյան