Ապրիլի 2019 թվականից Վրաստանում կստեղծվի զբաղվածության պետական ծառայություն, – հաղորդում է «Իմեդի» հեռուստաընկերությունը:
Զբաղվածության բաժնի պետ Մարիամ Բազերաշվիլիի խոսքերով, նոր ծառայությունը ենթարկվելու է Վրաստանի Առողջապահության նախարարությանը, այլ ոչ թե Սոցիալական ծառայությունների գործակալությանը, որը նույնպես գործակալության կազմում է:
Նոր ծառայությամբ օգնությամբ պետական զբաղվածության ծառայություններն ավելի մատչելի կլինեն ամբողջ երկրի մասշտաբով, – հայտնում են գերատեսչությունից:
«Աշխատանքային գործակալներն ու կարիերայի ծրագրավորման մասնագետները կօգնեն հետաքրքված անձանց գտնել աշխատանք, ծառայության գործառույթներն կընդլայնվեն, սակայն սկզբունքը նույն է մնում՝ նրանք, ովքեր ցանկանում են աշխատանք գտնել, պետք է գրանցվեն worknet.gov.ge վեբ-կայքում», – հայտարարել է Բազերաշվիլին:
Վրաստանում, պետության օգնությամբ վերջին տարիներին կարողացել է աշխատանքի տեղավորվել շուրջ հինգ հազար մարդ: Այս վիճակագրությունը հատկապես բարելավվել է 2018 թ.-ին, երբ կարողացել է աշխատանք գտնել ավելի քան 1,8 հազար մարդ: Բազերաշվիլին հույս է հայտնել, որ նոր կառույցը կխթանի այդ ցուցանիշը:
«Վրացստատ» Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` գործազրկության մակարդակը 2018 թվականին նվազել է 1,2%-ով և կազմել 12,7%: