Վրաց կիքբոքսյոր Դավիթ Քիրիան մասնակցել է Չինաստանում ընթացող աշխարհի առաջնությանը (KUNLUN World Championship):
«Ես հենց նոր դուրս եկա ռինգից: Շնորհակալություն բոլորին: Մենք կարողացանք դա միասին անել: Եթե դուք չլինեիք, ես դա չէի կարող անել: Շնորհակալություն ձեզ աջակցության համար», – հայտարարել է Քիրիան մենամարտից հետո:
Վրաց մարզիկը այսօր հաղթել է երկու հանդիպմանը և իր կարիերայում երրորդ անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի գոտին (70 կգ. քաշային): Եզրափակիչ հանդիպմանը Քիրիան մրցել է ազգությամբ մարոկացի, սակայն Հոլանդիայի անվամբ ներկայացող Մարուան Տուտոհիի հետ:
Հինգ լարված ռաունդից հետո հաղթող է ճանաչվել Քիրիան (29-29,28-29, 30-29, 30-27, 30-29): Վրաց չեմպիոնը կիսաեզրափակիչում պարտության է մատնել չինացի Փենգս Ժինգլիին: