Փետրվարի 14-ին, Սբ.Վալենտինի օրը, ժամը 14:00-ին՝ Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում տեղի կունենա համերգ, ինչպես նաեւ բոլորի համար սպասվում են անակնկալներ:
Ախալքալաքի Խաս-Բախչա կենտրոնական այգին կզարդարեն փետրվարի 14-ի կապակցությամբ` տոնական, ռոմանտիկ տրամադրություն ստեղծելու համար:
Համերգը տեղի կունենա ինչպես տեղական համույթների, այնպես էլ Երեւանից եւ Թբիլիսիից հրավիրված հյուրերի մասնակցությամբ: