Ավելի քան մեկ շաբաթ Թավիսուփլեբա փողոցում փորված լայն փոսը դժվարացնում է մեքենաների Թավիսուփլեբա-Դարբինյան խաչմերուկով առանց այն էլ դժվար երթևեկը: Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի Սպասարկման կենտրոնում, որն անցկացնում է ջրամատակարարման գիծը, ասում են, որ փոսը կփակեն, երբ ավարտեն աշխատանքները:
Հունիսի 25-ին Թավիսուփլեբա կենտրոնական փողոցում տրակտորը փոս էր փորել՝ հողը թափելով ճանապարհահատվածի կողմը՝ այդպիսով նեղացնելով ճանապարհը, որը սարսափելի վիճակում է սալարկուղու հսկայական փոսերի պատճառով: Այս հատվածն առանց այն էլ սթրեսային է վարորդների համար, և արդեն մեկ շաբաթ է, ինչ մեքենա վարելն ավելի է բարդացել:
Լուսանկարն արված է հունիսի 25-ին
Նշենք, որ նախկինում այս հատվածը մի քանի անգամ փորվել էր՝ խնդրահարույց ստորգետնյա հաղորդակցության պատճառով: Նախքան հսկայական փոսը փորելը, ճանապարհահատվածը կրկին փորվել է և որոշ ժամանակով մնացել այսպես, իսկ հետո լցվել է:
Լուսանկարն արված է հունիսի 11-ին
Ինչպես մեզ հաջողվեց պարզել, Վրաստանի Միավորված ջրամատակարարումն այնտեղ ջրագիծն է վերանորոգում: Jnews–ի լրագրողները հետաքրքրվեցին՝ երթևեկությանը խոչընդոտող այս փոսը լցնելու ժամկետի մասին, ինչին տնօրենի պաշտոնակատար Գիորգի Վախթանգիշվիլին կոպիտ պատասխանեց.
«Մենք աշխատում ենք, դուք չեք, որ պետք է գնահատեք իմ աշխատանքը: Դու քո գործն արա: Դուք դրա իրավունքը չունեք, երկրորդ, դուք իրավունք չունեք ինձ նկատողություն տալու, թե ինչպես եմ ես աշխատում կամ չեմ աշխատում: Դրա համար կան այլ մարմիններ: Ես ես ունեմ վերադասներ: Երբ ավարտենք, փոսը կփակենք: Կոնկրետ ժամկետներ չկան», – ասաց Գիորգի Վախթանգիշվիլին:
Լուսանկարն արված է հուլիսի 1-ին
Մենք փորձեցինք տեղեկանալ Միավորված ջրամատակարարման կենտրոնական գրասենյակում ջրամատակարարման աշխատանքներն ավարտելու և փոսը լցնելու կոնկրետ ժամկետների մասին, նրանք մեզ ասացին, որ տեղյակ չեն այդ աշխատանքների մասին և կտեղեկացնեն մեզ, դա պարզելուց հետո: