Ամանորյա տոներից մեկ ու կես ամիս է անցել, սակայն Ախալքալաքի տոնական զարդարանքը չի հավաքվել, բացի գլխավոր տոնածառից: Պատասխանատուն վստահեցնում է՝ երկու օրվա ընթացքում կհավաքվի:
poxoc
Ամանորյա տոնածառի տեղադրումն ու քաղաքի զարդարանքն իրականացրել է անհատ ձեռնարկատեր Արթուր Ասլանյանը:

Օրեր առաջ Jnews-ը հետաքրքրվեց, թե ինչու մինչև հիմա չեն հավաքել: Արթուր Ասլանյանը հավաստիացրեց, որ քաղաքի ամանորյա զարդարանքը կհավաքվի փետրվարի 14-ից հետո, որովհետև քաղաքային այգում սիրահարներին նվիրված միջոցառում է նախատեսվում:
astxikner
«Ընդհանուր զարդարանքը հավաքելու ենք, ուղղակի սիրահարների օրվա հետ կապված միջոցառում կա, դրա համար զարդարանքը թողել ենք»,- ասաց Արթուր Ասլանյանը մեր հետ զրույցում փետրվարի 12-ին:

Սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն, քաղաքի տոնական զարդարանքը չի հավաքվում, որովհետև Քաղաքապետարանը դեռևս գումարը չի փոխանցել:

Փետրվարի 18-ն է, սակայն զարդարանքը դեռ հավաքված չէ: Ամանորյա տոնածառի տեղադրումն ու քաղաքի զարդարանքն իրականացրած ձեռնարկատերը մեզ հետ հեռախոսազրույցում հավաստիացրեց, որ այսօրվանից աշխատակիցները սկսել են հավաքել և ամենաուշը երկու օրվա ընթացքում կվերջացնեն:

«Հենց հիմա իմ աշխատողները հավաքում են նախկին զինվորական ավանի տարածքում տեղադրված տոնածառը: Շատ ժամանակ պետք չէ, մոտավոր երկու օրվա ընթացքում ամեն ինչ կհավաքենք», – ասաց Արթուր Ասլանյանը:
car
Աղունիկ Այվազյան