Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հունիսին գրանցել է զբոսաշրջիկների թվի ռեկորդային աճ: Վրաստանը դառնում է մոտ և հեռու արտերկրի բնակիչների սիրված հանգստյան վայրը:

turisti2

Նորապսակները Շոտլանդիայից` Մայք Լանգրիջը և Հելեն Քլարքսոնը միասին ճանապարհորդում են հեծանիվով: 16-ամսյա ճամփորդությունից մեկ շաբաթը նախատեսված է Վրաստանին: Նրանց ճանապարհը հիմնականում անցնում է Թուրքիայով, Վրաստանով, Չինաստանով, Վիետնամով, Ավստրալիայով, ԱՄՆ-ով և հետ դեպի տուն՝ Շոտլանդիա: Զույգի անցած հետաքրքիր ճանապարհին է հայտնվել մեր գեղատեսիլ Ջավախք շրջանը:

Անցնելով Կարծախի սահմանով դեպի Ախալքալաք, զույգը շարունակեց իր ճանապարհը դեպի Թբիլիսի, լճերով հարուստ Նինոծմինդայի շրջանով, հույներից ժառանգություն մնացած Ծալկայով, Մանգլիսիով՝ Թբիլիսի, որտեղ նրանք ծրագրել են մնալ 4 օր: Նախօրոք ոչինչ չիմանալով Վրաստանի մասին, զույգը նախատեսում էր փորձել տեղի խոհանոցը, վայելել բնությունը:

Turisti

Ինչպես տեղեկացնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը, Եվրոպայից ժամանած զբոսաշրջիկների թիվը 2017 թ.-ի առաջին կիսամյակում կազմել է` 127 604 մարդ, ինչը 23,8%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշն էր: Եվրոպայի զբոսաշրջիկները զբաղեցնում են հինգերորդ հորիզոնականը երկրների ցանկում, որոնց քաղաքացիները ամենից շատ այցելում են Վրաստան: 5 ամենաշատ Վրաստան այցելած երկրների զբոսաշրջիկների թիվը հետևյալն է.

Ադրբեջանից` 737 549 մարդ, ինչը 7.5%-ով ավելի է համեմատած նախորդ տարվա հետ: Երկրորդ տեղում Հայաստանն է` 642 661 մարդ, Հայաստանի զբոսաշրջիկների թիվը ավելացել է 16.3%-ով: Երրորդ տեղում Թուրքիան է՝ 531 93 այցելություն, ինչը 15.7%-ով ավելի քիչ է: Իսկ չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղից զբոսաշրջիկների թիվը կազմում է 507 69 մարդ, ինչը 27,7%-ով ավելի է:

turisti3

Ընդամենը կես տարվա ընթացքում Վրաստան այցելել են 2 996 170 անգամ, որն աճել է 13,4%-ով, որից 1 309 982 զբոսաշրջիկներ են, որոնց թիվը աճել է 43%-ով: 2017 թ.-ի հունիսին Վրաստան այցելել են 666 493 անգամ (28,5%) նրանցից, որպես զբոսաշրջիկ են Վրաստան այցելել 328 314 մարդ, ինչը 43%-ով ավելին է, քան անցյալ տարի:

Քրիստինե Մարաբյան