Ջավախեթիի գազամատակարարման ընկերությունը դիմում է իր բաժանորդներին՝ կոչ անելով, հետեւել բնական գազի օգտագործման անվտանգության կանոններին՝ վտանգավոր իրավիճակներից խուսափելու համար:

Գազային սարքավորումների անզգույշ օգտագործման հետ կապված, Վրաստանում տեղի ունեցած արտակարգ իրավիճակների հաճախակի դեպքերի կապակցությամբ՝ SJGC-ի ղեկավարությունը որոշել է մեկ անգամ եւս հիշեցնել գազի սարքավորումների շահագործման հիմնական կանոնները եւ համոզիչ կերպով պահանջում է հետևել հանձնարարականներին:

«Գազի կենցաղային տեխնիկա եւ սարքավորումներ օգտագործող բոլոր անձինք պարտավոր են.

Հետևել գազի սարքավորումների, ծխնելույզների եւ օդափոխության նորմալ աշխատանքին, ստուգել քարշուժը մինչ գազի սարքավորումների միացումը եւ դրանց աշխատանքի ընթացքում՝ ծխնելույզում լցված այրման թափոնների եզրամասով:Նախքան գազի կաթսան կամ ջրատաքացուցիչը միացնելը, անհրաժեշտ է ստուգել ծխնելույզում քարշուժի առկայությունը, դրա համար բռնկիչի մոտ կամ կաթսայի տակ գտնվող անցքին մոտեցվում է այրվող լուցկին: Եթե չկա քարշուժ, բոցը հանդարտ է, չի շեղվում սարքի ուղղությամբ կամ բոցը շեղվում է դեպի սենյակ, արգելվում է օգտագործել գազի սարքավորումը:Գազը օգտագործելուց հետո փակեք փականները գազային սարքավորումների ներսում եւ դրանց առջեւ, իսկ խոհանոցներում բալոնների տեղադրման դեպքում, փակեք բալոնների փականները:

Հետևել ճկափողի (խողովակաշար) վիճակին (այն չպետք է լինի՝ փաթաթված, ձգված, հպված կենցաղային էլեկտրասարքերին):

Գազի սալիկները, ջրատաքացուցիչները, կաթսաները պահել մաքուր:
Մի փակեք գազի կանգնակները առաջին հարկի բնակարաններում:
Թույլ մի տվեք երեխաներին օգտագործել գազային սարքավորումները:
Գազային սարքավորման անսարքության դեպքում կանչել ընկերության աշխատակիցներին:Թույլատրել աշխատողներին ստուգել եւ վերանորոգել գազի գծերը եւ գազային սարքավորումները օրվա ցանկացած ժամանակահատվածում:

ՀԻՇԵՔ՝
1. Բնակարաններում հեղուկ գազի բալոնների պահեստավորումը եւ օգտագործումը բնակարանում կարող են հանգեցնել պայթյունի եւ հրդեհի, ինչպես նաեւ տան փլուզման:

2. Երբ գազի սարքը (վառարան, ջրատաքացուցիչ, կաթսա) միացված է, խոհանոցն անպայման պետք է ունենա օդանցք, որպեսզի ապահովվի օդային հոսքը:

  • ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝
    1. Օգտագործել բաց գազ՝ սենյակի ջեռուցման համար
    2. Քնել այն սենյակում, որտեղ տեղադրված են գազի սարքավորումներ
    3. Ինքնակամ իրականացնել՝ տան (բնակարանի) գազիֆիկացումը, գազային սարքերի, բալոնների եւ փականների՝ վերատեղադրումը, փոխարինումը եւ վերանորոգումը
    4. Իրականացնել սենյակի վերապլանավորումը, որտեղ տեղադրված են գազային սարքավորումները՝ առանց համապատասխան կազմակերպությունների հետ համաձայնեցման
    5. Գազային տեխնիկայի նախագծում փոփոխություններ կատարել: Փոխել ծխնելույզային օդափոխության համակարգերի սարքավորումները:
    6. Անջատել անվտանգությանը եւ կարգավորման ավտոմատիկան:
    7. Օգտագործել անսարք վիճակում գազի սարքավորումները, ավտոմատիկան, փականները եւ գազի բալոնները, հատկապես երբ հայտնաբերվել է գազի արտահոսք:
    8. Օգտվել գազից՝ գազաֆիկացված վառարանների եւ ծխնելույզների շարվածքի խտության, սվաղի (ճեղքերի) խախտման դեպքում:
    9. Օգտվել ջեռուցիչ վառարաններից, որոնք ունեն ջեռոցներ եւ խոհանոցային գազօջախի բաց վառարաններ:

ՀԻՇԵՔ՝
Գազային սարքավորումների նախագծումը, տեղադրումը, շահագործումը պետք է իրականացվի տվյալ գործունեության տեսակի լիցենզիա ունեցող մասնագիտացված կազմակերպությունների կողմից: Ինքնակամ տեղադրել եւ գործարկել գազի սարքավորումները ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:

  • Գազի հոտ զգալու դեպքում՝

· Անմիջապես դադարեցրեք գազի սարքավորումների օգտագործումը

· Փակեք սարքավորման վրայի եւ դրանց դիմացի պտուտակները, բացեք պատուհանները օդափոխման համար, փակեք հարակից սենյակների դռները

· Զանգահարեք արտակարգ իրավիճակների ծառայության հեռախոսահամարին

· Մի միացրեք կամ անջատեք էլեկտրական սարքավորումները, մի վառեք կրակ, էլեկտրական զանգեր մի օգտագործեք

· Եթե գազի հոտը չի անհետանում, հեռացեք սենյակից: Զգուշացրեք հարեւաններին: Գազի սարքավորումների շահագործման անվտանգության պատասխանատվությունը կրում են գազը օգտագործող անձինք:

Սամցխե-Ջավախեթիի գազամատակարարման ընկերությունը խնդրում է բոլոր քաղաքացիներին լինել ուշադիր»: