Կօգտվեն արդյոք ախալքալաքցիները առանց մուտքի արտոնագրային ռեժիմից, սպասում էին նրանք արդյոք դրան ու ինչ է առանց մուտքի արտոնագրային ռեժիմը:

Շուտով, այս տարվա մարտ-ապրիլին Վրաստանի քաղաքացիները կկարողանան մեկնել Շենգենյան գոտի առանց մուտքի արտոնագրերի և 90 օր տեղաշարժվել Արևմտյան Եվրոպայի 30 երկրներ 180 օրվա ընթացքում: Սակայն Ախալքալաքի բնակիչներին դա դեռ առանձնապես չի ոգևորում:

Արտակ Շաշիկյանը կարծում է, որ երբ սահմանները պետությունների միջև բաց են, դա ամեն դեպքում լավ է, բայց մյուս կողմից, ասում է, որ Ջավախքի բնակիչների համար կարևոր է, որ Ռուսաստան մեկնելը հեշտ լինի:

«Մենք բոլորս ունենք հարազատներ Ռուսաստանում, ոչ թե Եվրոպայում, այդ իսկ պատճառով մենք ավելի կապված ենք Ռուսաստանի հետ: Ընդհանուր առմամբ լավ է, որ սահմանները բացվեցին: Ինչպիսի աշխատանք էլ որ լինի այնտեղ և ինչպիսի լավ մասնագետ էլ լինի, պետք է լեզուն իմանալ, հակառակ դեպքում ով կընդունի քեզ աշխատանքի: Իհարկե, պետությանը զարգանալ է պետք: Ես առանձնապես չէի սպասում մուտքի արտոնագրի վերացմանը, որովհետև ես չեմ կարող պատկերացնել, որ ես կարող եմ մեկնել այնտեղ աշխատելու», – ասում է Արտակ Շաշիկյանը:

Առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը իրականում իրավունք չի տալիս ԵՄ-ում աշխատելու:

Կարինե Գալստյանը կարծում է, որ դա նրանց համար է ովքեր ապահովված են, հասարակ մարդկանց դա չի հետաքրքրում: Նրանք ուզում են աշխատանք գտնել այստեղ և լուծել իրենց սոցիալական խնդիրները:

«Սա լավ է նրանց համար ովքեր այստեղ ամեն տեղ եղել են, ունեն գումար ու այժմ նրանք ցանկանում են մեկնել արտասահման: Հասարակ մարդիկ նույնիսկ Բաթումիում չեն եղել, երբ ամառը այնտեղ գալիս են ամեն տեղից: Հասարակ մարդկանց համար միևնույնն է բաց է, թե ոչ: Նրանք աշխատում են աշխատավարձից աշխատավարձ: Շատ տեղացիներ Ախալքալաքից բացի ոչ մի այլ տեղ չեն եղել», – ասում է Կարինե Գալստյանը:

Նինո Ինասարիձեն շատ ուրախ է առանց մուտքի արտոնագրի ռեժիմի համար և գտնում է, որ դա կօգնի նվազեցնել Վրաստանի քաղաքացիների անօրինական մեկնումները:

«Ես միշտ ցանկացել եմ ինչ-որ տեղ մեկնել, և դա միշտ խնդիր է եղել: Ու ոչ միայն ինձ, այլև նաև շատերի համար: Ես պատրաստվում եմ ամռանը մեկնել Չեխիա: Ես միշտ ցանկացել եմ դա: Մի քանի անգամ դիմել եմ և չեմ ստացել մուտքի արտոնագիր, իսկ այժմ հանգիստ մեկ շաբաթով կմեկնեմ», – ասում է Նինո Ինասարիձեն:

Եվրաինտեգրման «Սորոս» հիմնադրամի ծրագրի մենեջեր Վանո Չխիկվաձեն գտնում է, որ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը Վրաստանի քայլերից մեկն է դեպի ԵՄ:

«Հիմա կարիք չկա մուտքի արտոնագրի համար մեկնել Թբիլիսի և հերթ կանգնել: Պետք է պարզապես անձնագիր, հյուրանոցի ամրագրում, ետդարձի տոմս և գումար: Այս ամենը սահմանի վրա ներկայացնել սահմանապահներին ու այնտեղ տեղում ամեն ինչ կձևակերպվի: Շատ բան կախված է այն բանից, թե ինչի համար եք ուզում մեկնել այնտեղ», – ասում է Վանո Չխիկվաձեն:

Վրաստանի քաղաքացիները անցնելով սահմանը պետք է ունենան գրեթե բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք սովորաբար անհրաժեշտ են մուտքի արտոնագրի ձեռք բերման համար: Պարզապես այլևս պետք չէ մուտքի արտոնագրի համար դիմել դեսպանատուն, վճարել դրա համար և սպասել ձևակերպմանը:

Վրաստանը Խորհրդային Միության նախկին հանրապետություններից երկրորդ երկիրն է, Մոլդովայից հետո, որը ստացել է այս կարգավիճակը, չհաշված Բալթյան երկրները:

Շուշան Շիրինյան