Մինչև 2021 թ-ի վերջ ոստիկանության ակադեմիայում կվերապատրաստվեն   1300  դպրոցական մանդատուրիներ, ովքեր չեն անցել  ներքին գործերի նախարարության ու կրթության և գիտության նախարարության կողմից ստեղծված նոր ուսումնական մոդուլը: Այս մասին հայտարարել է կրթական հաստատությունների մանդատուրիների ծառայության ղեկավար Գելա Գելաձեն, Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխայիլ Բատիաշվիլու և փոխնախարար Նաթիա Զեդգինիձեի  համատեղ անցկացրած շնորհանդեսի ժամանակ:

Շնորհանդեսի ժամանակ նշվել է, որ կշարունակվի  նաև  այն հանրային դպրոցներում անվտանգության համար պատասխանատու անձանց վերապատրաստումը (օրինակ, դպրոցների փոխտնօրենները), որտեղ չկան մանդատուրիներ և  ավելի ուշ նախատեսվում է նրանց մուտքը այդ դպրոցներ։

Ըստ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկատվության, մինչև 2019 թվականի սեպտեմբերը՝ դպրոցի անվտանգության համար պատասխանատու բոլոր անձինք կունենան մետաղական դետեկտորներ:  Գելա Գելաձեն նաև անդրադարձել է դպրոցական   մանդատուրի աշխատակիցների  աշխատավարձերին և նշել, որ հունվարի 1-ից այն ավելացել է 200  լարիով:

Կրթության նախարարության տեղեկատվության համաձայն, իրազեկության մակարդակի բարձրացման և հասարակությանը բռնության մասին տեղեկացնելու նպատակով, փորձարկման ռեժիմում գործում է www.befriend.mes.gov.ge  ինտերնետային պորտալը: Շնորհանդեսի ժամանակ նշվել է նաև, որ այսուհետ հոգեբանի հետ
խորհրդակցել հնարավոր կլինի  ինչպես առցանց, այնպես էլ   բջջային հավելվածի միջոցով: Ըստ նախարարության տվյալների, մանդատուրիների ծառայությունը ներկայացված է 458 դպրոցներում, ներկա դրությամբ ընդհանուր  աշխատում են 1300 մանդատուրի:

Նյութը՝  interpressnews.ge -ից