Առողջապահության նախարարության «Վաղ զարգացման ծրագրի» համաձայն՝ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների համար նախատեսված զարգացման Կենտրոնն Ախալքալաքում անվճար պարապմունքներ կանցկացնի երեխաների համար:
Որպեսզի երեխան ստանա Կենտրոնի մասնագետների օգնությունը, կարիք չկա մեկնել Թբիլիսիի կլինիկաներ կամ ստանալ որևէ կարգավիճակ:  Բավական է, որ մանկաբույժը, անհրաժեշտության դեպքում, թիվ 100 ձևաթղում նշի R62.0 կոդը (Զարգացման ուշացումների փուլերի կոդ), որի հիման վրա «Քայլեր» կենտրոնը կընդունի երեխային: Եվ Մասնագետը կարող է ամսական 8 ժամ անվճար աշխատել նրա հետ։  Անցկացվում են տարբեր պարապմունքներ՝ վարքագծային թերապիա, խոսակցական հմտությունների զարգացում, ընտանիքի դերի ամրապնդում… Կոդը կարող է նշել տեղի, շրջանային մանկաբույժը, եթե երեխայի զարգացման մեջ որևէ ուշացում նկատի։
Երեխայի զարգացման ուշացումների վաղ հայտնաբերման դեպքում դրանց վերացումը և մասնագետների օգնությամբ խնդիրների լուծումը շատ ավելի հեշտ է, քան երբ խնդիրը ձեռք է  բերում կլինիկական բնույթ:
 «Քայլեր» կենտրոնն Ախալքալաքում բացվել է 2022 թվականի ապրիլի 2-ին։  Այստեղ որակյալ մասնագետների ակտիվ ու անմիջական մասնակցությամբ՝ օգնում են տարբեր առողջական խնդիրներ ունեցող երեխաներին զարգացման ու հաղորդակցման գործում։
 Կենտրոն հաճախում է 2-ից 14 տարեկան 25 երեխա, սակայն, ըստ Կենտրոնի ներկայացուցիչ Գիորգի Մելիքիձեի, նման օգնության կարիք ունեցող երեխաներն անհամեմատ ավելի շատ են՝ առնվազն մինչև 100 հոգի։ Յուրաքանչյուրի հետ կենտրոնում երեխայի հետ անհատական ​​աշխատանք է տարվում։  Կախված երեխայի զարգացման խնդիրներից, նրա հետ զբաղվում են այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են՝ հոգեբանը, լոգոպեդը, վարքագծային թերապևտը։