Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ մարտի 28-ից, կվերացվի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում սահմանված սահմանափակումների մի մասը։ Սակայն բուհերի վրա որոշ սահմանափակումներ դեռ կշարունակեն գործել:
Jnews-ն առանձնացրել է թվով չորս բարձրագույն ուսումնական հաստատություն, որտեղ Ջավախքից համեմատաբար ավելի շատ են գնում բարձրագույն կրթությունը շարունակելու նպատակով, պարզելու, թե ի՞նչ ռեժիմով է շարունակվելու ուսումնական գործընթացը:
Դրանք են՝ Թբիլիսիի պետական համալսարանը, Իլիայի պետական համալսարանը, Վրաստանի տեխնիկական համալսարանը և Սամցխե Ջավախեթիի պետական համալսարանը:
Այսպիսով.
Թբիլիսիի պետական համալսարանում դասընթացներն ամբողջությամբ ընթանում են առցանց ռեժիմով, իսկ սեմինարները և գործնական աշխատանքները հիբրիդային, ուսանողի ընտրած առարկայից ու դասախոսից ևս կախված է ուսումնական գործընթացը: Այս ամենը կշարունակվի մինչև մայիսի 2-ը, իսկ հետո ուսանողները կանցնեն սովորական ռեժիմի և կվերադառնան լսարաններ:
Վրաստանի տեխնիկական համալսարանում երկրորդ (գարնանային) կիսամյակը կշարունակվի նույնպես հիբրիդային ռեժիմով։ Ըստ այդմ՝ մարտի 14-ից դասախոսական դասընթացներն անցկացվում են հեռավար (առցանց), իսկ համալսարանական տարածքում անցկացվում են լաբորատոր պարապմունքներ։ Ուսման գործընթացը լսարաններում կվերսկսվի միջանկյալ քննությունների շաբաթվանից (16.05.2022թ.)
Ինչ վերաբերվում է Իլիայի և Սամցխե Ջավախեթիի պետական համալսարաններին, ապա այս հաստատություններում նույնպես ուսումնական գոծընթացը դեռևս կշարունակվի հիբրիդային ռեժիմով: Յուրաքանչյուր նորության կամ փոփոխության դեպքում ուսանողները կարող են տեղեկություն ստանալ համալսարանի պաշտոնական կայէջից: