Հունվարի 23-ին, առավոտյան Նինոծմինդա- Սաթխա ավտոճանապարհին միմյանց են բախվել “Օպել” և “Վազ-2106” մակնիշի մեքենաները, ինչի հետևաքնով կա մեկ զոհ, իսկ տուժածների թիվը 4-ն է։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց։
Մահացածը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Արագյալ գյուղի բնակիչ է, ծնված 1950 թվականին։
Ըստ ներքին գործերի նախարարության հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 5-րդ մասով, որը նշանակում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ինչի հետևանքով մարդ է մահացել։ Հոդվածը նախատեսում է 4-7 տարի ազատազրկում:
Լուսանկարը՝ Ռադիո NOR-ից