Վրաստանի պետական խորհրդանիշերի լուսանկարները ցուցադրվել է Նինոծմինդայում:
DSC_0013
Հունիսի 16-ին, Նինոծմինդայի մշակույթի տանը տեղի ունեցավ լուսանկարչական ցուցահանդես նվիրված պետական խորհրդանիշերին: Ներկայացված խորհրդանիշերի մեջ էին նաև Վրաստանի դրոշն ու գերբը, նախագահական շտանդարտը(դրոշ), Վրաստանի ազգային հերոսի շքանշանը, Դավիթ Շինարարի շքանշանը, Սուրբ Թամարի շքանշանը, Վրաստանի բոլոր շրջանների 67 զինանշաններն ու դրոշները, ինչպես նաև ոստիկանության և բանակի նշանները:
DSC_0015

DSC_0002

DSC_0017
Ցուցահանդեսը ներկայացրեց ներկայիս Վրաստանի զինանշանի հեղինակ Մամուկա Գոնգաձեն: Լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը ներկա էին տեղական իշխանության ներկայացուցիչներ ու բնակիչներ:

Ցուցահանդեսը կազմակերպել էր Վրաստանի խորհրդարանին կից հերալդիկ խորհուրդը: Հունիսի 17-ին ցուցանհադեսը կտեղափոխվի Ախալքալաք:

Բորիս Ղարսլյան