Ջավախքում ձնհալ է, ձյան տակից իր գլուխն է բարձրացրել ձնծաղիկը, գարունն աստիճանաբար մտնում է իր իրավունքների մեջ: Փարվանա լիճը սկսել է հալվել, իսկ ձկնորսները կամաց-կամաց գնում են ձկնորսության:
Փարվանա լիճը Վրաստանի ամենամեծ լիճն է: Այս վայրի հետ են կապված հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի լեգենդներն ու պոեմը: Ձմռանը Փարվանան ծածկվում է սառույցի այնքան ամուր շերտով, որ մեքենաները դրա վրայով երթևեկում են:
Եվ երբ լիճը նոր-նոր սկսում է ծածկվել սառույցով, դեկտեմբերին ձկնորսները հավաքվում են ափի շուրջը և սկսվում է ձմեռային ձկնորսությունը, և այդպես մինչև ամսվա վերջ: Ձկնորսությունը վերսկսվում է մարտի վերջին և ապրիլի սկզբին: Ձյունածածկ լեռների և կապույտ լճի գեղատեսիլ բնաշխարհը հիացնում է բոլոր նրանց, ովքեր երբևէ եղել են այստեղ: Չնայած Շաորիի և Աբուլի մոտակայքում գտնվող բոլոր բնական գեղեցկություններին և կիկլոպյան ամրոցներին, Փարվանան ոչ ակտիվ ներգրավված է զբոսաշրջային երթուղիներում:
Մարիաննա Կարապետյանը ծնունդով Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղից է: Չնայած երիտասարդ տարիքին մեր հերոսուհին հասցրել է մի շարք ծրագրեր իրականացնել, որոնք նպաստել են իր գյուղի և…
Մասնագիտությամբ նկարիչ, դիզայներ Արմեն Հովհաննիսյանը ծնունդով Մառնեուլի շրջանի Շահումյան գյուղից է, ով կենդանացնելով հեքիաթային կերպարները ստեղծում է տիկնիկներ, գրում հեքիաթներ, շեշտադրելով մարդկային հարաբերություններն ու խնդիրները,…
Մեր հայրենակցուհի Անահիտ Պոդոսյանն արդեն 10 տարի է Թբիլիսիում է։ Դպրոցն ավարտելուց հետո նա բարձրագույն կրթություն է ստանում Վրաստանում և զարգանում է իր մասնագիտության մեջ։…
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սամեբա գյուղի մոտ։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 21:13-ին:
Եվա Չիվչյանը երկար տարիներ է ինչ «թաքուն» ստեղծագործում է, բանաստեղծություններ հյուսում, իր մտքերը, երազանքները, ուրախությունն ու տխրությունը հանձնում սպիտակ թղթին, որոնք հիմա խնամքով պահում է,…
This project is funded by the U.S. Embassy Tbilisi. The contents of this publication are those of the Author(s) and do not necessarily represent the views of the Department of State.
National Endowment for Democracy supporting freedom around the world.