Այսօր՝ փետրվարի 3-ին, Ախալքալաքում կորոնավարակի մեկ դեպք է հաստատվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 552, որից 327-ը՝ Ախալքալաքում, իսկ 149-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 7 նոր դեպք։
Ադիգենի՝ 1,
Ասպինձա՝ 0,
Ախալցիխե՝ 1,
Ախալքալաք՝ 1,
Բորժոմի` 3 և Նինոծմինդա՝ 1։
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 414 անձ։
Ախալցիխեում՝ 49,
Բորժոմիում՝ 61,
Ադիգենում՝ 265,
Ասպինձայում՝ 29,
Ախալքալաքում՝ 10 և Նինոծմինդայում՝ 0:
Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 77 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 29 մարդ: Մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4 290, իսկ մահվան դեպքերը՝ 44։
Այս պահի դրությամբ սպասվում է 30 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 158 անձ, ընթանում է փորձաքննություն։