Հունվարի 14-ից Վրաստանի ճանապարհների վրա տեղադրված «խելացի» տե սախցիկները կֆիքսեն առանց տեխզննման ավտոմեքենաներին և ավտոմա տ կերպով վիդեոտուգանքներ կարձանագրեն: Այս մասին ասվում է Վրաստ անի ՆԳՆ-ի կայք-էջում տեղադրված հաղորդագրության մեջ: Ավտոմեքենայի սեփականատերը տուգանքի մասին տեղեկությունը կստանա SMS հաղորդագրության միջոցով: Հաղորդագրությունը ստանալուց 10 օրվա ընթացքում վճարման դեպքում վարորդը կստանա 20%-ոց զեղչ: Եթե սեփականատերը SMS չստանա, ապա նրան վիդեոտուգանքի ծանուցումը կուղարկվի փոստով: Տուգանքների առկայությունը կարող եք ստուգել նաև Վրաստանի ՆԳՆ-ի կայքում: Ընդհանուր առմամբ, Վրաստանի ճանապարհներին տեղադրված է շուրջ 1,5 հազար տեսախցիկ, որոնցից 795-ն ընդհանուր ակնարկի տեսխացիկներն են, իսկ 646-ը՝ « խելացի »: 2019 թվականին վերջիններիս թիվը կավելանա, ինչպես նաև կսվելանա տրանսպորտի արագությունը չափող սեկցիոն ռադարների քանակը: Վրաստանում տեխզննումը ներմուծվել է փուլ առ փուլ : 2018 թվականի հունվարի 1-ից տեխզննումը դարձել է պարտադիր 3,5 տոննան գերազանցող տրանսպորտային միջոցների, ինչպես նաև ութ կամ ավելի ուղևորի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: 2018 թվականի հուլիսի 1-ից տեխզննումը պարտադիր է դարձել իրավաբանական անձանց վրա գրանցված թեթև մարդատար ավտոմեքենաների, ինչպես նաև պետության սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցների համար: 2018 թվականի հոկտեմբերի 1-ից տեխզննումը պարտադիր է դարձել թեթև մարդատար ավտոմեքենաների համար, որոնց շարժիչի ծավալը գերազանցում է 3.0-ն, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից՝ մնացած թեթև մարդատար ավտոմեքենաների համար: 2019 թվականի հունվարի 1-ից, բոլոր տրանսպորտային միջոցների համար ուժի մեջ է մտել ավտոմեքենաների պարտադիր պարբերական տեխնիկական զննումը: |