2016 թվականի սեպտեմբերից Ախալքալաքի և Նինոծմինդայի դպրոցներում կմտցվի վիդեոմոնիտորինգի համակարգ և կարգադրիչ ինտստուտ` մանդատուրի:
Դպրոցներում տեսախցիկների տեղադրումը, դեռ քաղաքի դպրոցներում կլինի օրենսդրության համաձայն, իսկ ավելի կոնկրետ «անձնական տվյալների պաշտպանության» օրենքի շրջանակներում: Փոփոխությունների մասին դպրոցները կտեղեկանան նախապես: Դպրոցներին կտրամադրվի նաև տեղեկատվություն աշակերտների, ուսուցիչների, մանդատուրիի պրակտիկայի և վարքագծի կանոնների մասին: Տեսախցիկների շնորհիվ կվերահսկվի դպրոցի ներքին և արտաքին տարածքը, բացի այն տարածքներից, որոնք Վրաստանի օրենքի համաձայն արգելվում է հետևել:
«Դպրոցների տարածքում տեղադրված վիդեոտեսախցիկները առաջին հերթին կապահովեն աշակերտների, ուսուցիչների և ադմինիստրատիվ աշխատողների անվտանգությունը: Հաղորդում ենք, որ չի անցկացվի աուդիո ձայնագրություն: Իսկ վիդեոձայնագրությունը կլինի գաղտնի և ոչ ոք չի կարողանա օգտվել այդ ձայնագրությունից առանց այն անձի գրավոր թույլտվության, ով կա այդ ձայնագրություն մեջ»,- հայտնում է Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը:
Կրթական հաստատության մանդատուրի կարող են նշանակված լինել դատվածություն չունեցող, Վրաստանի գործունակ քաղաքացիները, ովքեր արդեն 20 տարեկան են և ունեն ընդհանուր կրթություն, տիրապետում են պետական լեզվին, ունեն համապատասխան առողջական վիճակ իրականացնելու համար ծառայողական պարտականությունները, և անցել են նախապատրաստական կուրսերը՝ հաստատված Վրաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից: Ինչն ուսուցման այլ կոմպոնենտների հետ միասին նախատեսում է սովորողի, ուսանողի օրենքի համաձայն տարիքային զարգացումը և մանդատուրիի կրթական հասատությունում մասնագիտական պարտականությունները և արժեքները:
Կրթական հաստատություններում մանդատուրի ծառայության գործունեության վերահսկումն ու ընդհանուր ղեկավարումը իրականացվում է Վրաստանի Կրթության և գիտության նախարարի կողմից: Այս պաշտոնին նշանակելու և հեռացնելու են դպրոցի տնօրենները հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ: Վրաստանի օրենսդրության համաձայն, Վրաստանի պետական բյուջեից հատկացված միջոցների շրջանակներում, ուսումնական հաստատությունների մանդատուրիների համար կարող են սահմանվել լրացուցիչ սոցիալական պաշտպանության միջոցներ և նպաստներ, որոնք նախատեսված չեն ներկայիս օրենքով: Կրթական հաստատությունների մանդատուրիները նույնպես ենթակա են պարտադիր պետական ապահովագրության:
Բորիս Ղարսլյան