Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ այսօր՝ ապրիլի 29-ին, ժամը 12:00-ից 18:00 պլանային աշխատանքների պատճառով, Ախալքալաքի մունիցիպալիտետի՝ Բավրա, Խորենիա, Խոսպիո գյուղերը կհոսանքազրկվեն:
Ինչպես նաև մի քանի ժամով կհոսանքազրկվեն Ախալքալաք քաղաքի Ծերեթելի, Աղմաշենեբելի և այլ փողոցներ:
Առանց էլեկտրաէներգիայի կմնան նաև Նինոծմինդայի շրջանի Փարվանա լճի մոտակա գյուղերը:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: