Այսօր, ժամը՝ 18:00-ին Ախալքալաքի կենտրոնում, Մշակույթի տան դիմաց տեղի կունենա ամանորյա համերգ, որի ժամանակ երեխաներին սպասվում է անակնկալ:
Տեղի պարային համաույթները, ինչպես նաև որոշ հրավիրվածներ բաց երկնքի տակ, Մշակույթի տան դիմաց ելույթ կունենան Ախալքալաքի շրջանի բնակիչների համար: Ամանորի նախաշեմին կազմակերպիչները հրավիրում են բոլորին ճանապարհելու 2018 թվականը տոնական տրամադրությամբ քաղաքի կենտրոնում: