Վրաստանից դեպի Ռուսաստան տանող ճանապարհը, երեք օրյա ընդմիջումից հետո մարդատար մեքենաների համար բացվել է: Այս մասին հայտնում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմայրուղու դեպարտամենտի կայք-էջը:
Մցխեթա Ստեփանծմինդա Լարս կենտրոնական մայրուղու Գուդաուրի Կոբա հատվածը ձյան հոսքի վտանգի պատճառով դեկտեմբերի 26-ին փակվել էր:
Այսօրվա դրությամբ սահմանափակումները գործում են կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար: Դեպի «Կազբեգի-Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհը ձյուն է և մերկասառույց:
Այս ռեժիմի պահպանումը վերահսկվում է պարեկային ոստիկանության կողմից: