Հուլիս-օգոստոսին Վրաստանում սևծովյան հանգստավայրերի գները կբարձրանան ինչպես հյուրանոցներում, այնպես էլ ընտանեկան տիպի տներում, ինչպես նաև ռեստորաններում և սրճարաններում: Այս մասին այսօր գրում է Թբիլիսիի «Ռեզոնանսի» թերթը:
Սև ծովի հանգստավայրերը արդեն ընդունում են առաջին հանգստացողներին: Դրանց թվում առաջատար են Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից ժամանած զբոսաշրջիկները: Աջարիայի հանգստավայրերում Վրաստանի քաղաքացիները դեռ քիչ են:
Ներկայումս Բաթումում բնակարանների գինը կազմում է 600-ից մինչ 800 լարի (250-ից մինչ 330 դոլար): Քոբուլեթիում մեկ սենյակը կարելի է վարձել օրական 30-ից մինչ 70 լարիով (12-ից մինչ 30 դոլար), իսկ Ուրեկում` 15-ից մինչ 40 լարիով (6-ից մինչեւ 16 դոլար):
Ինչ վերաբերում է ընտանեկան տիպի հյուրանոցներին, ապա այստեղ գներն ավելի բարձր են և հասնում են օրական 120-150 լարի (50-ից մինչ 62 դոլլար):
Ամենաբարձր գներով տարբերվում են Գրիգոլեթի և Կվարիատին, որտեղ տան վարձակալության համար պետք է վճարեք նվազագույնը 150 լարի (62 դոլար):
Տեղի բնակիչները հուսով են, որ ամառային սեզոնը հաջող կլինի, շատերը արդեն ընդունել են հյուրերի, բայց ոմանք բողոքում են հաճախորդների բացակայությունից, – նշում է «Ռեզոնանսը»:
«Ըստ երևույթին, ճգնաժամն ազդել է զբոսաշրջիկների վրա: Նրանց մեծ մասը չեն պատկանում բարձր եկամտի հատվածին: Մենք պետք է զիջումների գնանք գնային հարցում: Առնվազն առաջին փուլում մենք փորձեցինք չբարձրացնել գները», – ասում է հյուրանոցներից մեկի սեփականատեր Թամազ Ջինչարաձեն:
Նյութը արտատպված է` Новости-Грузия-ից