Վրաստանի «Energo Pro Georgia» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 26-ին ժամը 14:30-ից 17:30-ն ընկած ժամանակահատվածում առանց էլեկտրաէներգիայի կմնան քաղաք Ախալքալաքի Ազատության, Դարբինյան, Չարենցի, Աղմաշենեբելի և մի շարք այլ փողոցներ։

Ժամը 14:00-ից 15:00-ը առանց էլեկտրաէներգիայի կմնան Նինոծմինդայի շրջանի Հեշտիա, Օրոջալար, Թորիա, Ղաուրմա, Ուճմանա և Սաթխա գյուղերը։

Ւսկ Ասպինձայի շրջանի Խիզաբավրա, Ածղվիտա, Նիջգորի, Տոլոշ և Սարո գյուղերը կհոսանքազրկվեն ժամը 11:30-ից 18:00-ն ընկած հատվածում։

Ժամը 11:00-ից 18:00-ը կհոսանքազրկվի Ախալցիխեյի շրջանի Կլդե գյուղը։

13:00-ից 14:00-ը ընկած ժամանակահատվածում կհոսանքազրկվեն քաղաք Բորժոմիի Ռուսթավելի հրապարակը, Շանիձե, Թամար թագուհու, Ռոբաքիձեի, Վաժա Փշավելայի փողոցները։

Էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի վերականգնման աշխատանքների ավարտից հետո: