Վրացական Media Checker հրատարակությունը ուսումնասիրել է “Կովկաս պլյուս” կայքը, որը հաճախակի հրապարակում է ջավախահայերի և վիրահայերի մասին նյութեր: Media Checker-ը գրում է, որ “Կովկաս պլյուս”-ը հրապարակում է ոչ ճիշտ, հայատյաց ու կարծրատիպային ինֆորմացիա:
“Կովկաս պլյուս”-ը (ge.kavkazplus.com) առցանց հրատարակություն է, որը վրացերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով համակարգված տարածում է նյութեր էթնիկ հայ ազգի դեմ, քսենոֆոբիական համատեքստով և խտրական բովանդակությամբ։ “Կովկաս պլյուս”-ի կողմից հրապարակված նյութերը տպավորություն են թողնում, որ հրատարակությունը նպատակավորված փորձում է հայ ազգի խտրականություն, օգնում է կարծրատիպերի հաստատմանը և թշնամության առաջացմանը երկու ազգերի միջև։
2016 թվականից մինչև այսօր “Կավկազ պլյուս”-ի կայքում կարելի է գտնել հայատյաց բովանդակության հարյուրավոր նյութեր։ Հրատարակությունը բացեիբաց հայտարարում է, որ հատուկ նպատակ ունի, բայց առանձնացնում է, որ հայ ազգի դեմ չունեն ոչինչ և նրանց նպատակը միայն ազգայնականների դեմ պայքարն է։
Հրատարակությունը հաճախ շահարկում է կրոնական հարցերը և նպաստում է հայերի դեմ լարմանը։ Հուլիսի 4-ին հրատարակությունը կեղծ նկարով հոդված էր հրապարակել, իբր թե հայերը գրավել են վրաց եկեղեցին։ Տեղեկության աղբուրը եղել է ռուսական infoteka24.ru կայքը, որն էլ իր հերթին հիմնվել է TV Travel-ի ֆիլմի վրա։
Հրատարակությունն ընթերցողին համոզեցնում է, որ հայերը մեկ անգամ արդեն փորձել են վրաց եկեղեցու նվաճումը և որպես ապացույց ներկայացնում են 2017 թվականին Կումուրդոյում զարգացած դեպքերը, սակայն՝ աղավաղելով փաստերը։
«2017 թվականի սեպտեմբերին այսպիսի փորձ արդեն եղել է: Այն ժամանակ հայ ծայրահեղականները փորձել են նվաճել վրացական Կումուրդո տաճարը և վրաց ոստիկաններին քարեր նետել», – գրում է “Կովկաս պլյուսը”։
Իրականում, Կումուրդո գյուղում տեղացիների և ոստիկանության միջև բանավեճի պատճառը ոչ թե տաճարի նվաճումն էր, այլ տաճարի բակում խաչքար կանգնեցնելը։ Հայ Առաքելական եկեղեցու ծխականներին ոստիկանները չեն թույլատրել այն տեղադրել։
Հոդվածներում, որպես կանոն չի նշված հեղինակ։ Կայքում չկա տեղեկատվություն խմբագրային խմբի մասին։ Անհայտ է, նաև թե ո՞վ է վեբ-կայքի սեփականատերը։ Ավելին, վեբ կայքում չկա նույնիսկ նշված կոնտակտային տվյալներ։ Փակ է տիրույթի սեփականատիրոջ մասին տեղեկատվությունը՝ նույնպես։ Հնարավոր է եղել պարզել միայն այն, որ դոմենը գրանցված է Ուկրաինայից։
Չնայած, որ կայքը նշվում է որպես վրաստանյան, սակայն կայքի HTML ծածկագրում ադրբեջանական բառեր են, այսինքն այն ստեղծված է ադրբեջանցիների կողմից:
“Կովկաս պլյուս”-ը հաճախ օգտագործում է jnews-ի նկարները և ինֆորմացիան սեփական հայատյաց նյութերը որպես ճշմարտություն ներկայացնելու համար: