Հունիսի 2-ից Ջավախքում ռադիոեթեր է հեռարձակվում «ՆՈՐ» ռադիոն 100.1FM հաճախականության վրա: «Նոր» ռադիոն 9 տարվա չարչարանքներից հետո ուղիղ եթեր հեռարձակման իրավունք է ստացել:
100.1FM հաճախականության վրա իր աշխատանքն է սկսում Նինոծմինդայի «ՆՈՐ» ռադիոն: Այն ռադիոեթերում է հայերեն և ռուսերեն լեզուներով: Դեռևս 2014-ի դեկտեմբերին «ՆՈՐ»-ը Վրաստանում հեռարձակման իրավունք էր ստացել: 5 ամիս տևած փորձնական և նախապատրաստական աշխատանքներից հետո այն արդեն եթերում է:
«ՆՈՐ»-ը ռադիոեթերում է տեղեկատվական, կրթական, երաժշտական, հասարակական և ժամանցային ծրագրերով:
«Հուսով ենք, կկարողանանք հետաքրքիր եթեր ապահովել մեր ունկնդիրների համար: Երկար ու ձիգ 9 տարվա տանջանքներից հետո վերջապես հեռարձակման լիցենզիա ստացանք: Մեր միակ խնդիրն այս պահին ֆինանսական է»,- ասաց «Նոր» ռադիոյի տնօրեն Արարատ Թթթյանը: