Դեկտեմբերի 15-ին Ախալքալաքում տեղի ունեցավ Հանրային հեռարձակողի ազգային փոքրամասնությունների լեզուներով գործունեության վերաբերյալ ներածական հանդիպում:

Հանրային հեռարձակողի «Բազմերանգ Վրաստան» խումբը հանդիպումներ է անցկացնում Սամցխե-Ջավախքում, որը խիտ բնակեցված է ազգային փոքրամասնություններով: Արդեն հադիպումներ են անցկացվել Ախալցիխեում, երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ Ախալքալաքում, նախատեսվում է նաեւ հանդիպում անցկացնել Նինոծմինդայում: Հանդիպումներ կլինեն նաև գյուղերում:

nerkaner

«Այս պահի դրությամբ մենք ունենք «Մոամբեի» երկու թողարկում: Ժամը 9-ին (21:00) թարգմանվում է համաժամանակ (սինխրոն), իսկ ժամը 7-ին (19:00) սովորական թարգմանությամբ: Սրա հետ մեկտեղ մենք ունենք «Գանձարան» հաղորդումը, որի շրջանակներում մենք պատմում ենք վիրահայերի կյանքի մասին, ինչպես նաեւ հարցազրույցներ ենք ունենում կայացած մարդկանց հետ: Միեւնույն ժամանակ մենք ունենք «Գունեղ աշխարհ» հաղորդումը: Սա մանկական ճանաչողական-ժամանցային հաղորդում է, եւ այս հաղորդման շրջանակներում Ոսկի Ավագյանը հրավիրում է հյուրերին, մանուկներին եւ փորձում նրանց ներկայացնել մեր համայնքին: Մենք ունենք նաեւ «Երիտասարդական օրագրեր» հաղորդումը, որի ընթացքում տարբեր երիտասարդներ կարող են գալ եւ զրուցել ամեն ինչի մասին՝ մեր եթերի ընթացքում», – պատմում է Հանրային Առաջին հեռուստաալիքի հայկական բաժնի խմբագիր Նանա Հակոբյանը: