Վրաստանի «Energo Pro Georgia» ընկերությունը տեղեկացնում է, որ վաղը՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ կհոսանքազրկվեն Նինոծմինդայի շրջանի Խանչալի, Դիլիֆ, Կաթնատու և այլ գյուղեր։
Ինչպես նաև ժամը 10:00-ից 18:00-ը առանց էլեկտրաէներգիայի կմնան Բակուրիանի, Դաբան և Սադգերի քաղաքները։
Ժամը 12:00-ից 16:00-ը կհոսանքազրկվեն Ախալցիխեյի ապրիլի 9-ի, Ռուսթավելիի, Ճոնքաձեի և այլ փողոցներ։
Վերականգնման աշխատանքների ավարտին էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: