Կաբելի (կանատնի) գործարանի շենքերի բնակիչները պտտահողմից հետո ամեն անձրևոտ օր կտուրներում են անցկացնում փորձելով վրաններով պաշտպանել իրենց բնակարանները անձրևից, քանի որ փոթորկից հետո կտուրը զրկվել է ծածկաշերտից։ Դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք տեղական իշխանությունները կփոխհատուցեն բնական աղետի վնասները: Այժմ ընթանում է վերանայման երկար ու ձգձգված պրոցեսը։

DSC_0877

jnews.ge-ի խմբագրություն դիմեցին կաբելի գործարանի շենքերի բնակիչները՝ խնդրանքով լուսաբանել հիմնախնդիրը, որի առաջ են կանգնել 10 օր առաջ Ախալքալաքում տեղի ունեցած պտտահողմից հետո։

DSC_0904

Կաբելի գործարանի շենքերը գտնվում են Ախալքալաքից դուրս, հարավային մասում։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շենքերի հիմնախնդիրներով զբաղվող չկար և տները աստիճանաբար դարձան վթարային։ Սակայն մայիսի 22-ի տորնատոի ուժեղ տարափից ու կարկուտից հետո իրավիճակը ավելի վատացավ։ Շենքերը հայտնվեցին տարափի էպիկենտրոնում, ուժեղ քամին իր ճանապարհին հանդիպող ամեն ինչ ոչնչացրեց, պոկելով շիֆերային ծածկույթը ճզմելով դրանք անձեռոցիկի նման, փշրելով պատուհաններ (ինչպես նաև եվրո պատուհաններ), բարձրացնելով ու ոլորելով երկաթե տարաներն ու վագոնները, տարափը ներխուժում էր բնակարաններ ու նախասրահներ ՝ վախեցնելով բնակիչներին։

DSC_0902

DSC_0893

DSC_0997

Տարափից հետո բնակիչները ինչքան կարողացել հավաքել էին բակը նրբատախտակներով (ֆաներա), թիթեղներով ծածկել էին մուտքերի պատուհանները։ Փշրված շիֆերներից մաքրել էին պատշգամբներն ու մուտքերը, շատերը ինքնուրույն փոխել էին սեփական բնակարանների պատուհանները։

Սակայն դրանով չսահմանափակվեցին բնակիչների արկածները։ Տորնադոից հետո սկսված կարկուտն ու հորդ անձրևը ստիպեցին բնակիչներին գիշերով բարձրանալ կտուր և ողջ գիշեր ջրամաններով և վրաններով պաշտպանել սեփական բնակարանները։ Շարունակական անձրևները ստիպեցին բնակիչներին դիմել Ախալքալաքի շրջանային վարչություն օգնության համար։

DSC_0921

DSC_0928

DSC_0995

DSC_0935

«Նրանք (ինֆրաստրուկտուրայի բաժնի Ախալքալաքի շրջանային Վարչության աշխատակիցները) մեզ ասացին, գնացեք և ինչպես ուզում եք վերանորոգեք։ Սովորական պայմաններում չենք ուզում, որ փոխեն տանիքը: Սա առանձնահատուկ դեպք է, բնական աղետ: Մենք չենք ասում եկեք և ամեն ինչ փոխեք: Թող մենակ կտուրը փոխեն, որպեսզի մարդիկ անձրևների ժամանակ կտուրում չգիշերեն։ Հարցն այն է, որ խոսքը վերանորոգման մասին չէ, այստեղ ամեն ինչ փշրված է։ Նրանք գրանցեցին, որ վնասը 70% է կազմում։ Վթարային շենք էր տարափից հետո ընդհանրապես վթարային դարձավ», – ասաց բնակիչներից մեկը։

DSC_0992

Բնակիչների խոսքերով, նրանք վրաններով են ծածկում շենքի կտուրը: Սակայն կտուրի մեծ մասը մնում է բաց, հիմնականում անբնակելի բնակարանների մասը։ Ջուրը ներծծվել է բնակարան ու հասել է մինչև առաջին հարկ։

DSC_0967

Դիմեցինք Ախալքալաքի շրջանային վարչություն տեղեկանալու, թե ինչ օգնություն է հատկացրել տեղական իշխանությունները բնական աղետից տուժված բնակիչներին, որի համար տեղական բյուջեում էական գումար է նախատեսված։ Սակայն մեզ պատասխանեցին, որ այդ հարցով պատասխանատուն գտնվում է Թբիլիսիում։

DSC_0936
Մինչ տեղական իշխանությունները որոշում են օգնության հարցը, բնակիչներին մնում է աղոթել, որ անձրև չտեղա։

Քրիստինե Մարաբյան