Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորները քաղաքապետարան վերանայման են վերադարձրել 2018 թվականի բյուջեի փոփոխությունների նախագիծը, քանի որ որոշ կետերի համար պահանջվող գումարների հետ կապված նրանք չստացան բացատրություն:
Այսօր, դեկտեմբերի 11-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորները քննարկեցին 2018 թվականի բյուջեում կատարված փոփոխությունները: Բյուջեում կատարված շտկումները հետևյալ էին:
1. Ամանորյա զարդարանքներ և տոնածառ՝ քաղաքի ու գյուղերի համար- 19 500 լարի
2. Բարալեթ գյուղի մանկապարտեզում բնական գազի երկրորդ կետի անցկացում – 637 լարի
3. Գրադարանային միավորման ջեռուցման համար – 2500 լարի
4. Սպորտ համալիրի ջեռուցման համար – 14.000 լարի
5. Ապագայի տան շենքի ջեռուցման համար – 400 լարի
6 Մունիցիպալիտետի սոցիալապես անապահով ընտանիքների համար վառելափայտ ձեռք բերելու համար – 25 000 լարի
7. Ազավրեթ գյուղի մանկապարտեզի համար 2 գազօջախ և 2 սառնարան ձեռք բերելու համար, համապատասխանաբար՝ 2000 և 2200 լարի
8. Կոթելյա գյուղի մանկապարտեզում էլեկտրահաշվիչի տեղադրման համար – 400 լարի
9. Ախալքալաքի քաղաքապետարանի սոցիալական բաժնի և հիվանդանոցի միջև համագործակցության համար- 50,000 լարի
Պատգամավորները չստացան բացատրություններ՝ մանկապարտեզների միավորման, տոնածառի և զարդարանքների, ինչպես նաև սոցիալապես անապահով մարդկանց վառելափայտի տրամադրման կետերի վերաբերյալ: Արդյունքում որոշվեց շտկումների փաթեթը ետ ուղարկել վերանայման:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը շատ դժգոհ էր, որ պատասխանատու անձինք չեն ներկայանում Սակրեբուլոյի նիստերին, որոնցից նրանք կկարողանային ստանալ հստակ պարզաբանումներ: «Նրանք պահանջում են գումար, բայց չեն բացատրում, թե ինչու է դա անհրաժեշտ, ոչ ոք պատասխանատու չէ: Ում մենք հրավիրում ենք, ոչ ոք չի գալիս, ուղարկում են նրանց, ովքեր չեն կարողանում բացատրել: Ինչի համար պետք է ծախսվի տոնածառի և զարդարանքների համար նախատեսված 25 000 լարին, և որտեղ են դրանք տեղադրվելու: Մանկապարտեզների միությունն ունի 350,000 լարի մնացորդ, ու նրանք դեռ պահանջում են 4 600 լարի գազօջախ և սառնարան գնելու համար: Անցյալ տարի մենք Ազավրեթի մանկապարտեզին տրամադրեցինք գումար գազոջախ և սառնարան գնելու համար, սակայն այս տարի նրանք կրկին պահանջում են », – ասում է Նաիրի Իրիցյանը:
Շուշան Շիրինյան