Սամցխե-Ջավախքում արտադրվող մեղրը պարունակում է ավելի քան 70% հակաբիոտիկներ, մասնագետները կոչ են անում մեղվաբույծներին պայքարել դրա դեմ, քանի որ դա վնասակար է առողջության համար: Բացի այդ, 2019 թ. հունվարից Վրաստանում կգործեն կարգափոխումներ, որոնց համաձայն որոշ դեղաբանական նյութերի օգտագործումն արգելվում է:

Վրաստանի Սննդամթերքի անվտանգության գործակալությունը՝ «Mercy Corps» կազմակերպության հետ համատեղ, իրականացրել են մեղրի ուսումնասիրություն ամբողջ Վրաստանում: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Քվեմո-Քարթլիում, Աջարիայում և Սամցխե-Ջավախքում արտադրված մեղրի մեջ հայտնաբերվել են հակաբիոտիկներ:

Մեղրում հակաբիոտիկների մեծաքանակ պարունակությունը արգելված է շատ երկրներում, օրինակ, անհնար է նման ապրանքն արտահանել Եվրամիություն:

2016 թվականին Եվրամիությունը Վրաստանին ընդգրկվել է 3 երկրների թվին, որտեղից մեղրի արտահանումը ողջունվում է: Դրա համար մեղրը պետք է համապատասխանի բոլոր չափանիշներին եւ պետք է լինի անվտանգ: Հետազոտությունը ցույց է տվել, որ վրացական մեղրի մեջ գոյություն ունեն թունաքիմիկատներ, ծանր մետաղներ, հակաբիոտիկներ եւ այլ նյութեր, որոնք կարող են վնասել մարդու առողջությանը: Նման մեղրի անընդհատ օգտագործումը կախվածություն է առաջացնում հակաբիոտիկների նկատմամբ եւ հիվանդության դեպքում, հակաբիոտիկները, որոնք պիտի օգնեն, այլևս չեն կարողանա ազդել:

Հետազոտողները խորհուրդ են տալիս, որ ֆերմերները բուժական եւ պրոֆիլակտիկ դեղերը ձեռք բերեն մասնագիտացված անասնաբուժական դեղատներում և ոչ թե առձեռն: Չգնել դեղամիջոցներ՝ առանց անվանումների եւ պիտակների: Անպայման զգույշ լինել դեղամիջոցների բաղադրության առնչությամբ, որպեսզի դրանցում չլինեն վտանգավոր նյութեր, որոնք արգելված են. Դրանք են՝ մետրոնիդազոլը, դիմետրիդոզոլը, նիտրոնիդազոլը, տետրացիկլինը, քլորմապենիկոլը, նիտրոպուրանեբը, սուլֆատիզոլը:

Ցանկալի է, որ մեղվապահը խորհրդակցի Մեղվաբույծների ասոցիացիայի հետ կամ օգտվի ֆեյսբուքյան ռեսուրսից, որը կոչվում է «ქართული ფუთკარი» (kartuli putkari):

propolis

Խնդիրներից մեկն այն է, որ հակաբիոտիկները մեղուներին տրվում են կանխարգելման կամ բուժման համար: Երկրորդն այն է, որ հակաբիոտիկի մնացորդները մնում են ակնամոմի մեջ եւ անցնում մեղրի մեջ: Վարակումը հնարավոր է նաեւ մեկ փեթակից՝ մյուսը:

Հարկ է նշել, որ հակաբիոտիկը հնարավոր է հայտնաբերվի և այն մեղվաբույծների մեղրի մեջ, որոնք չեն օգտագործում դեղեր: Հակաբիոտիկը փոխանցվում է մեղուների միջոցով: Եթե մեղվապահը մեղուներին հակաբիոտիկներ է տվել, ապա ակնամոմը (մեղվասոսինձ) պետք է փոխարինվի, քանի որ հենց ակնամոմում են գտնվում առողջության համար վտանգավոր բոլոր նյութերը:

2018 թ. Նոյեմբերի 6-ին Վրաստանի կառավարությունը 2 որոշում ընդունեց, առաջինն արգելում է մեղրի մեջ դեղաբանական ակտիվ նյութերի (վերոնշյալ օրինակների մասին է խոսքը) պարունակությունը, իսկ երկրորդն արգելում է այդ նյութերի գրանցումը: Այս որոշումը ուժի մեջ կմտնի 2019 թվականի հունվարի 1-ից:

Սակայն, հաշվի չի առնվում, որ կան դեղամիջոցեր, որոնք վաճառքի են հանվել, դրանք կարող են շրջանառության մեջ լինել մինչեւ ժամկետի ավարտը: Վտանգ կա, որ այս արգելված դեղերը ոչ պաշտոնական եղանակով կլինեն շուկայում կամ մեղվաբույծը ձեռք կբերի մարդկանց համար նախատեսված հակաբիոտիկներ, ինչը վտանգավոր է մարդկանց առողջության համար եւ ազդում է վրացական մեղրի որակի, հեղինակության եւ արտահանման վրա: